Գլխավոր տեղեկություն
Номер
N 502-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2011-09.05.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.06.04/31(266) հոդ.486
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2003
Дата вступления в силу
14.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.08.2015

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 մայիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2003 թվականի N 502-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 224-Ն, լրաց. 25.08.11 N 1205-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 224-Ն, լրաց. 25.08.11 N 1205-Ն) 

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ հավելվածում ընդգրկված բնաիրային չափերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների վրա։

21. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերի սահմանափակումներ չեն սահմանվում:

(21-ին կետը լրաց. 26.02.04 N 224-Ն) 

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 28-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 565 որոշումը:

4. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(4-րդ կետը լրաց. 26.06.03 N 787-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. ապրիլի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 20-ի N 502-Ն որոշման

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ

(Վերնագիրը փոփ. 26.02.04 N 224-Ն, լրաց. 25.08.11 N 1205-Ն)

 

Ապրանքի ծածկագիրն ըստ
ԱՏԳԱԱ-ի

Ապրանքի համառոտ բնութագիրը

Սույն բնաիրային չափը գերազանցող մասը համարվում է ապրանքների ակնհայտ առևտրային քանակություն
01 Կենդանի կենդանիներ 3 հատ
0105 Ընտանի կենդանի թռչուններ, հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր 50 թև
02 Միս և մսի սննդային ենթամթերքներ 30 կգ
03 Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ 30 կգ
030110 Կենդանի դեկորատիվ ձուկ 2 հատ` յուրաքանչյուր տեսակից, 10 հատից, բայց ոչ ավելի
030270000 Ձկան խավիար (կարմիր), ձկնկիթ, ձկան լյարդ 2 կգ
04 Կաթնամթերքներ, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 30 կգ
0407 00 Թռչնի ձու կեղևով, թարմ, պահածոյացված կամ եփած 150 հատ
0408 11 Ձվի դեղնուց չորացրած 1 կգ
05 Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 3 կգ
06 Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ 5 հատ` յուրաքանչյուր տեսակից
կամ
2 կգ
07 Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ 50 կգ յուրաքանչյուր տեսակից
08 ՈՒտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ 50 կգ յուրաքանչյուր տեսակից
09 Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ 5 կգ
10 Հատիկաբույսեր 50 կգ
11 Ալրաղացա-ձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ 50 կգ
12 Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր 20 կգ
1206 00 արևածաղկի սերմեր` կոտորակված կամ չկոտորակված 50 կգ
1207 Այլ յուղատու բույսերի սերմեր և պտուղներ, կոտորակված կամ չկոտորակված 50 կգ
13 Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ) 3 կգ
1302 11 000 Ափիոն 0
14 Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված 5 կգ
15 Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր 25 կգ
16 Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից 20 կգ
160430 Թառափազգի ձկների խավիար և դրա փոխարինիչներ 2 կգ
17 Շաքար և հրուշակեղեն շաքարից 10 կգ
1701 Շաքար 50 կգ
170410 Ծամոն, պատված կամ չպատված շաքարով 1 կգ
18 Կակաո և դրանից մթերքներ 10 կգ
19 Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից 15 կգ
1902 Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում 10 կգ
20 Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող 10 կգ
21 Սննդամթերքներ` տարբեր 5 կգ
2102 Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ) 2 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է
23 Սննդաարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր 5 կգ
24 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ 1 կգ
2402 Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով`
սիգարներ`
սիգարելլաներ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)
10 հատ
400 հատ
400 հատ
25 Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ 5 կգ (1 հատ անկախ քաշից)
2515 Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2,5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված 1 հատ
մեկ հուշարձան պատրաստելու համար
2516 Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր` հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված 1 հատ
մեկ հուշարձան պատրաստելու համար
26 Հանքաքար, մոխիր, խարամ 0
27 Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր 50 կգ
271220 Պարաֆին 2 կգ
28 Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ 0
29 Օրգանական քիմիական միացություններ 0
30 Դեղագործական արտադրանք 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ
31 Պարարտանյութեր 50 կգ
32 Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ 10 կգ
33 Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ 1 կգ կամ 20 հատ
3303 00 Օծանելիք և հարդարաջուր 5 հատ` յուրաքանչյուրից
3304 Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մանիկյուրի և պեդիկյուրի միջոցներ 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից
3305 Միջոցներ մազերի համար 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից
3306 Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսացման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր, անհատական փաթեթավորմամբ, մանրածախ վաճառքի համար 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի
3307 Միջոցներ` սափրվելուց առաջ կամ հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, լոգանքի բաղադրություններ, մազահեռացման միջոցներ և այլ պարֆյումերային, կոսմետիկական և հարդարման միջոցներ` այլ տեղերում օգտագործելու համար, բուրումնավետ, հականեխիչ հատկություններով կամ առանց դրանց 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի
34 Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ 5 կգ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի
35 Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ) 5 կգ
36 Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր 0
3605 00 000 Լուցկի` բացառությամբ 3604 ապրանքային դիրքի պիրոտեխնիկական արտադրանքի 100 տուփ
37 Լուսանկարչական և կինո-ապրանքներ 30 հատ կամ 200 մ կամ 5 կգ
38 Քիմիական այլ արտադրանք 3 կգ
3808 91 Ինսեկտիցիդներ 1 կգ
3808 92 Ֆունգիցիդներ 1 կգ
3808 93 Հերբիցիդներ 1 կգ
3808 94 Ախտահանիչ միջոցներ 5 կգ
3819 00 000 Արգելակային հիդրավլիկական հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկական փոխանցումների համար 5 կգ
39 Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք 20 կգ
3917 Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր) 30 կգ
3918 Հատակի պլաստմասսայե ծածկույթ, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթով կամ շերտավոր պատերի կամ առաստաղի պլաստմասսայե ծածկույթ, տվյալ խմբի 9-րդ ծանոթությունում նշված 100 մ2
3922 Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրաթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ 1 հատ` յուրաքանչյուրից
3924 Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ 14 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
3926 Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր 6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի
40 Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր 2 կգ կամ 10 հատ
4011, 4012, 4013 Օդաճնշական ռետինե անվադողեր, դողածածկաններ և ռետինե օդախցիկներ 5 հատ` յուրաքանչյուր դիրքից
4014 Հիգիենայի կամ դեղագործական արտադրանք (ներառյալ` ծծակները)` վուլկանացված ռետինից, բացի կարծր ռետինից 10 հատ
4015 Հագուստ և դրա պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները, կիսաձեռնոցները) վուլկանացված ռետինից` տարբեր նպատակների համար 6 զույգ
4016 91 000 Հատակի ռետինե ծածկոցներ և գորգիկներ 4 հատ
4016 92 000 Գրասենյակային ռետիններ (լաստիկներ) 20 հատ
41 Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի 5 հատ կամ 10 մ2
42 Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից) 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 10 հատից ոչ ավելի
43 Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր 4 հատ տարբեր
44 Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ 10 մ3 կամ 20 կգ
441400 Նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի փայտե շրջանակներ 6 հատ
441900 Ճաշի և խոհանոցային փայտե պարագաներ 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
4420 Փայտե դրվագազարդ, փորագրված իրեր, արկղներ, ոսկերչական իրերի, դանակ-պատառաքաղների և համանման այլ իրերի համար, փայտե արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր, 94 խմբում չնշված կահույքի փայտե առարկաներ 12 հատ
45 Խցան և դրանից իրեր 1 կգ
46 Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր 6 հատ` յուրաքանչյուր ապրանքային դիրքից, բայց ոչ ավելի 12 հատից
47 Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ) 3 կգ
48 Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից 10 կգ
4814 Պաստառի թուղթ և պատի այլ ծածկույթ, թափանցիկ թուղթ պատուհանների համար 20 կգ
49 Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ 10 կգ
490191000 Բառարաններ, հանրագիտարաններ և դրանց սերիական թողարկումներ յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ
490510000 գլոբուսներ 2 հատ
50 Մետաքս 6 կգ կամ 30 մ2
51 Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք 10 կգ կամ 30 մ2
52 Բամբակ 6 կգ կամ 30 մ2
53 Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք թղթե թելերից 6 կգ կամ 30 մ2
54 Քիմիական թելեր 6 կգ կամ 30 մ2
55 Քիմիական մանրաթելեր 6 կգ կամ 30 մ2
56 Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ 6 կգ
57 Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ 24 մ2
58 Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ 30 մ2
5804 10 Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ 15 կգ
5805 00 000 Որմնագորգեր ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի և որմնագորգեր ասեղով կարված պատրաստի կամ ոչ պատրաստի (օրինակ` հարթակարով, խաչակարով), 20 կգ
5806 Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքի արտադրատեսակներից 5 կգ
5807 Պիտակներ, խորհրդանշաններ և համանման իրեր տեքստիլ նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ չափերի ձևված, բայց չասեղնագործված 0,5 կգ
5808 Երիզներ, դրվագման նյութեր, առանց ասեղնագործվածքի, բացի մեքենայական կամ ձեռքով հյուսվածքի, վրձինիկներ, ծոպագնդիկներ և համանման իրեր 2 կգ
5809 00 000 Գործվածքներ մետաղական թելերից և գործվածքներ մետաղացված թելերից` 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 10 կգ
5810 Ասեղնագործություն` կտորներով, ժապավենների տեսքով կամ առանձին նախադրվագի տեսքով 3 կգ
59 Մանածագործական նյութեր, ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք 60 մ2
5906 Մանածագործական նյութեր` ռետինացված, բացի 5902 ապրանքային դիրքի նյութերից 3 կգ
5908 00 000 Մանածագործական տեքստիլ պատրույգներ` լամպերի, նավթավառների, կրակվառիչների, մոմերի և համանման այլ իրերի համար, գազային լամպերի շիկացման ցանցեր և խողովակաձև կտավ` շիկացման ցանցի համար` ներծծված կամ չներծծված 3 կգ
5909 00 Տեքստիլ խողովակներ և համանման տեքստիլ փողրակներ տակդիրով, շրջակարվածքով կամ այլ նյութերից, պարագաներով կամ առանց դրանց 20 կգ
5910 00 000 Հոսքագծային ժապավեններ և հաղորդակի փոկեր կամ բելտինգ, տեքստիլ նյութերից, ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, պլաստմասսայով կրկնակված կամ չկրկնակված կամ մետաղով կամ այլ նյութերով զրահապատված 20 կգ
5911 Տեքստիլ նյութեր և առարկաներ` տեխնիկական նպատակների համար, հիշատակված 59 խմբի 7-րդ ծանոթությունում 3 կգ
60 Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ 6 կգ
61 Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ` մեքենայագործ կամ ձեռագործ 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
6101 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, կարճ կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդու կամ տղաների համար, բացի 6103 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6102 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, կարճ կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, բացի 6104 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6103 Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար, տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ 2 հատ` յուրաքանչյուրից
6104 Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կանանց կամ աղջիկների համար 2 հատ` յուրաքանչյուրից
62 Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
6201 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, տղամարդու կամ տղաների համար, բացի 6203 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6202 Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, կուրտկաներ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, կանանց կամ աղջիկների համար, բացի 6204 ապրանքային դիրքի արտադրանքից 2 հատ` յուրաքանչյուրից
6203 Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ և շորտեր, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար 2 հատ` յուրաքանչյուրից
6204 Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստ-տաբատներ, կոմբինիզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) կանանց կամ աղջիկների համար 2 հատ` յուրաքանչյուրից
63 Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք` նախկինում օգտագործված, լաթեղեն 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
6303 Վարագույրներ և անթափանց վարագույրներ, մահճակալի համար եզրազարդ վարագույրներ 30 մ2
6305 Պարկեր և տոպրակներ փաթեթավորման համար 5 կգ
6306 Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկոցներ, վրաններ, առագաստներ, նավակների վինդսերֆինգների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար, արևից պաշտպանվելու ծածկեր 2 հատ
6307 20 000 Փրկարար բաճկոններ և գոտիներ 2 հատ
64 Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր 6 զույգ
6406 Կոշիկի մասեր 2 զույգ` յուրաքանչյուրից
65 Գլխարկներ և դրանց մասեր 6 հատ
6506 99 90 Գլխարկներ այլ, բնական մորթուց 4 հատ
66 Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր 4 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի
67 Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր 2 կգ
68 Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից 2 հատ` յուրաքանչյուրից 100 մ2 կամ 50 կգ
6802 Քար, մշակված, հուշարձանների համար 1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար
6804 Երկանաքար, սրաքար, ողորկման շրջաններ և նմանատիպ արտադրատեսակներ առանց շրջանակի, նախատեսված ողորկման, սրման կամ կտրման համար, քարեր ձեռքով սրման կամ ողորկման համար և դրանց մասեր բնական քարից 2 հատ` յուրաքանչյուրից
6809 Գիպսե կամ դրա հիմքով խառնուրդներից արտադրատեսակներ 30 մ2
6813 81 000 Արգելակոճղի պահպանակներ 12 հատ
69 Խեցեգործական արտադրատեսակներ 12 հատ` յուրաքանչյուրից, 24 հատից ոչ ավելի
6910 Կոնքեր, լվացարաններ, լոգնոցներ, բիդե, ջրաթափ բաքեր և սանիտարատեխնիկական համանման այլ առարկաներ կերամիկայից 1 հատ` յուրաքանչյուրից
6911 Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` ճենապակուց 12 հատ` յուրաքանչյուրից
6912 00 Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` կերամիկայից, բացի ճենապակուց 12 հատ` յուրաքանչյուրից
6913 Արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր` կերամիկայից 6 հատ
6914 Կերամիկական այլ իրեր 12 հատ
70 Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ 24 հատ կամ 2 կգ
7009 Ապակե հայելիներ, շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ ետին ընթացքի տեսանելիության հայելիները 4 հատ
7013 Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից) 12 հատ` յուրաքանչյուր տեսակից
7015 ժամացույցի ապակիներ և համանման ապակիներ` տեսողությունը կանոնավորող կամ չկանոնավորող` ակնոցների համար, կորացրած, գոգավոր փոսիկներով կամ նմանատիպ ապրանքներ, օպտիկական չմշակված, ապակյա սնամեջ գնդեր և դրանց սեգմենտներ` նշված ապակիները պատրաստելու համար 4 հատ
7018 Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ պատրաստված ապակուց բացի բիժուտերիան, ապակյա աչքեր` բացի պրոթեզը, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիան, ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով 2 կգ
702000 Ապակյա արտադրանք` այլ 1 կգ
7101 Մարգարիտ բնական կամ կուլտիվացված, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված 0,5 կգ
7102 Ադամանդ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված 0
7103 Թանկարժեք (բացի ադամանդից) և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 1 հատ
7104 Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, արհեստական, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 2 հատ
7113
7114
7115
7116
Ոսկյա և արծաթյա իրեր յուրաքանչյուր դիրքից 3 հատ
7117 Ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա) 10 հատ
7118 Մետաղադրամներ 10 հատ
72 Սև մետաղներ 30 կգ
73 Արտադրատեսակներ սև մետաղից 30 կգ
7310 Գլանատակառներ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և նմանատիպ տարողություններ սև մետաղից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) մինչև 300 լիտր տարողության երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմամեխանիկական սարքավորումների 4 հատ` յուրաքանչյուրից
731100 Տարողություններ սեղմած կամ հեղուկ գազի համար սև մետաղներից 2 հատ
7319 Կարի ասեղներ, գործելու շյուղեր, մախաթներ և հելուններ, դեկեռային ասեղներ և համանման իրեր` ձեռքի աշխատանքի համար, սև մետաղից անգլիական և այլ քորոցներ, այլ ապրանքային դիրքերում չհիշատակված կամ չներառված 10 սպառողական տուփ` յուրաքանչյուրից
7323 Ճաշի, խոհանոցային կամ կենցաղային անհրաժեշտության այլ իրեր և դրանց մասեր` սև մետաղից, մետաղական «բուրդ», խոհանոցային ամանեղենը մաքրելու ճիլոպներ, մաքրելու և փայլեցնելու բարձիկներ, ձեռնոցներ և նման արտադրանք` սև մետաղից 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
732690100 Ծխախոտատուփեր, դիմափոշու տուփեր, կոսմետիկայի արկղիկներ և նմանատիպ գրպանի իրեր 4 հատ` յուրաքանչյուրից
7326 90 300 Սանդուղքներ և ձեռնասանդուղքներ 2 հատ
74 Պղինձ և արտադրատեսակներ պղնձից 30 կգ
7418 19 100 Կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու կամ տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց մասեր` պղնձյա 3 հատ` յուրաքանչյուրից, բայց 6 հատից ոչ ավելի
7418 Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` պղնձից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ պղնձից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` պղնձից 12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի
75 Նիկել և արտադրատեսակներ նիկելից 5 կգ
76 Ալյումին և արտադրատեսակներ ալյումինից 10 կգ
7605 Ալյումինե լար 30 կգ
7607 Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի, կամ համանման նյութերի հիմքով), հաստությամբ (չհաշված հիմքը) ոչ ավելի 0,2 մմ 3 կգ
761100000 Գլանատակառներ, բաքեր, տարողություններ և համանման ալյումինե տարողություններ ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) 300 լիտր ավելի տարողությամբ, երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների 1 հատ
7615 Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` ալյումինից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` ալյումինից 24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի
7615 20 000 Սանիտարատեխնիկական սարքավորում և դրա մասեր 2 հատ
7616 10 000 Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման իրեր` ալյումինից 30 կգ
78 Կապար և ապրանքներ կապարից 10 կգ
79 Ցինկ և ապրանքներ ցինկից 10 կգ
790500000 Ցինկե սալեր, թերթեր, շերտեր կամ շերտաթիթեղներ, նրբաթիթեղ 50 կգ
7907 00 000 Այլ արտադրատեսակներ` ցինկից 50 կգ
80 Անագ և ապրանքներ անագից 10 կգ
8007 00 000 Այլ արտադրատեսակներ` անագից 3 կգ
81 Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից 0
82 Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր` 4 հատ` յուրաքանչյուրից
8215 Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ` խմորեղենի համար, մկրատներ` ձկան համար, ունելի` շաքարի համար և համանման արտադրատեսակներ` պատրաստված ոչ թանկարժեք մետաղներից 24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի
83 Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ 12 հատ
8303 00 Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ ու փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար և համանման արտադրատեսակներ, զրահապատ ու ամրացված` պատրաստված ոչ թանկարժեք մետաղից 1 հատ
84 Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր 0
8415 Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդի լավորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում 1 հատ` յուրաքանչյուրից
8418 Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից 1 հատ` յուրաքանչյուրից
842211000 Կենցաղային աման լվացող մեքենաներ 2 հատ
842310100 Կենցաղային կշեռքներ 2 հատ
8424 Մեխանիկական սարքեր (ձեռքի կառավարումով կամ առանց դրա)` հեղուկների և փոշիների ցրման համար, հեղացիրներ և նմանատիպ սարքեր 2 հատ` յուրաքանչյուրից
8432 Գյուղատնտեսական մեքենաներ` այգիներում կամ անտառներում հողի նախապատրաստման և մշակման համար, թավալուկներ` սիզամարգերի կամ սպորտհրապարակների համար 1 հատ` յուրաքանչյուրից
8434 Կարի սարքեր և տեղակայանքներ, կարի մշակման և վերամշակման սարքավորումներ 1 հատ` յուրաքանչյուրից
8436 Սարքավորումներ` գյուղատնտեսության համար, այգեգործության, թռչնաբուծության կամ մեղվաբուծության, ներառյալ սարքավորումներ` սերմերի ծլունակության ապահովման համար, ինկուբատորներ 1 հատ` յուրաքանչյուրից
8450 Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ մեքենաները` սարքավորված քամիչ հարմարանքով 1 հատ
845210 Կարի մեքենաներ` կենցաղային 1 հատ
8465 Հաստոցներ (ներառյալ մեխերի, ամրակների, սոսնձի կամ այլ եղանակով)` փայտի, խցանի, ոսկորի, էբոնիտի պինդ պլաստմասսաների կամ նմանատիպ պինդ նյութերի մշակման համար 1 հատ` յուրաքանչյուրից
8467 Գործիքներ` ձեռքի պնևմատիկ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով 1 հատ` յուրաքանչյուրից
8469 00 Գրամեքենաներ, բացի 8443 ապրանքային դիրքի տպիչ սարքերի, տեքստերի մշակման հարմարանքներ 1 հատ` յուրաքանչյուրից
8470 Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության ու տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկիչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանիշի մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ 1 հատ` յուրաքանչյուրից
8471 Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ, մագնիսական կամ օպտիկական հաշվիչ հարմարանքներ, տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված տեսքով փոխանցող մեքենաներ և մեքենաներ` այդպիսի տեղեկատվությունը մշակելու համար` այլ տեղում չնշված կամ չհիշատակված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8472 10 000 պատճենահանող-բազմացնող մեքենաներ 1 հատ
8473 Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից` տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար 2 հատ` յուրաքանչյուրից
8479 Մեքենաներ և մեխանիկական սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8481 Ծորակներ, կափույրներ փականներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի
85 Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ 1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց 2 հատից ոչ ավելի
8507 Էլեկտրական կուտակիչներ, ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի 2 հատ
8509 Կենցաղային էլեկտրամեխանիկական մեքենաներ, ներկառուցված էլեկտրաշարժիչով 2 հատ
8510 Էլեկտրասափրիչներ, մազակտրիչ սարքեր, մազահանման հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչով 1 հատ` յուրաքանչյուրից
8511 Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ) գեներատորներ (օրինակ` հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող 4 հատ
8512 Էլեկտրալուսավորման և ազդանշանային սարքավորումներ, ապակու մաքրիչներ, հակասառցակալման և հակաքրտնամաշիչ սարքեր, օգտագործվող հեծանիվների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների վրա 2 հատ
8513 Դյուրակիր էլեկտրական լապտերներ` հոսանքի սեփական աղբյուրից աշխատող (օրինակ` չոր էլեմենտներ, կուտակիչներ, մագնիտո), բացի 8512 ապրանքային դիրքի լուսավորման սարքերի 4 հատ
851511000 Զոդիչներ և զոդող ատրճանակներ` ցածր ջերմաստիճանում զոդման համար 2 հատ
851610 Էլեկտրական ջրատաքացուցիչներ` ոչ իներցիոն կամ կուտակիչ, ընկղմելի էլեկտրաեռացուցիչներ 2 հատ
8516 31 Էլեկտրաչորացուցիչներ` մազերի համար 2 հատ
8516 33 000 Էլեկտրաչորացուցիչներ` ձեռքերի համար 2 հատ
851640 Էլեկտրական արդուկներ 2 հատ
8516 50 000 Միկրոալիքային վառարաններ 2 հատ
851671000 Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի և թեյի պատրաստման համար 2 հատ
8516 72 000 Տոստերներ 2 հատ
8516 79 200 Ջեռոցներ (ֆրիտյուրնիցա) 2 հատ
8517 Էլեկտրական հեռախոսասարքեր կամ հեռագրասարքեր` լարային կապի համար, ներառյալ հեռախոսասարքերը` առանց լարային հեռախոսափողի և սարքեր` կրիչ հաճախականության լարային կապի համակարգերի համար կամ կապի թվային համակարգերի համար, տեսաֆոններ 2 հատ
8518 Խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ, գլխին հարմարեցվող ականջընկալուչներ և հեռախոսներ` զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ և կոմպլեկտներ` կազմված խոսափողից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարարային կոմպլեկտներ 4 հատ
8519 Սարքավորումներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող 2 հատ
8520

(Տողը հանված է 09.08.07 N 966-Ն)

8521 Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսաթյուների հետ համակցված կամ չհամակցված 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8523 Սկավառակներ, ժապավեններ, տվյալների պահպանման էներգաանկախ պինդ մարմնից սարքեր, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների ձայնագրման համար, գրառված կամ չգրառված, ներառյալ մաստեր-դիսկերը և մատրիցաները` սկավառակների պատրաստման համար` բացի 37 խմբում ներառված ապրանքատեսակներից 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8524

(Տողը հանված է 09.08.07 N 966-Ն)

8517 12 000 Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի և ոչ լարային կապի այլ ցանցերի համար 2 հատ
8525 80 Տեսախցիկներ` կադր առ կադր պատկերման և տեսագրող խցիկներ, այլ թվային խցիկներ  2 հատ 
8527 Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհաղորդման ընդունիչ սարքեր` մեկ պատյանում ձայնագրման կամ ձայնավերարտադրման սարքեր կամ ժամացույցի հետ համատեղված կամ չհամատեղված  2 հատ
8528 Հեռուստակապի ընդունիչ սարքեր, ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող սարքերի  համատեղմամբ, տեսամոնիտորներ կամ տեսապրոյեկտորներ  2 հատ տարբեր չափերի
8531 10 200

(Տողը հանված է 09.08.07 N 966-Ն)

8536   Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական  շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար   12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի
8539 Շիկացման էլեկտրական գազապարպային լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերի, ինչպես նաև ուլտրամանուշակագույն  կամ ինֆրակարմիր լամպերի, աղեղնային լամպերի 12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի
8543 Էլեկտրական մեքենաներ և սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված  1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից
8544 Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ` թելքաօպտիկական կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ դրանցից հավաքված են, թե ոչ, էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ  10 կգ տարբեր տեսակներ, կամ 200 մ
86 Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց  մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկականը) ազդանշանային սարքավորումներ 0
87 Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից և դրանց մասեր ու պարագաներ 0

8702

Շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված 10 և ավելի մարդկանց` ներառյալ վարորդը, տեղափոխման համար

1 հատ

8703

Մարդատար ավտոմեքենաներ և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ, նախատեսված մասնավորապես մարդկանց տեղափոխելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված ավտոմեքենաներից)` ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային ավտոմեքենաները

1 հատ

8704

Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռները տեղափոխելու համար

1 հատ

8705

Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ)

1 հատ

8711

Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և հեծանիվներ` օժանդակ շարժիչներով, սայլակներով և առանց դրանց

1 հատ

8712 00

Երկանիվային հեծանիվներ և այլ հեծանիվներ (ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ տեղափոխելու համար)` առանց շարժիչի

1 հատ

8713

Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով

1 հատ

8715 00 100

Մանկական սայլակներ

1 հատ

8716

Կցասայլեր և կիսակցասայլեր` ոչ ինքնաշարժ տրանսպորտային միջոցներ

1 հատ

88 Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր 0
8801 00 500 Աերոստատներ և դիրիժաբլներ, պլաներներ և դելտոպլաններ  1 հատ
8802 11 000 Ուղղաթիռներ` 2000 կգ չգերազանցող զանգվածով 1 հատ
8802 20 000 Ինքնաթիռներ և այլ թռչող սարքեր` 2000 կգ  չգերազանցող զանգվածով  1 հատ
89 Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ 1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից ձեռքբերման կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում, բացի  8905, 8906 և 8908 ապրանքային դիրքի արտադրատեսակներից
90 Գործիքներ և սարքեր` օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ 1 հատ
9001 10 Օպտիկական մանրաթելեր, լարաններ և մանրաթելային օպտիկական մալուխներ 50 մ
9001 30 000 Կոնտակտային ոսպնյակներ 2 զույգ
9001 40 Ոսպնյակներ` ապակուց, ակնոցների համար 2 զույգ
9001 50 Ոսպնյակներ ակնոցների համար` այլ նյութերից 2 զույգ
9003 Շրջանակներ և արմատուրա` ակնոցների  պաշտպանիչ, ակնոցների կամ համանման օպտիկական սարքերի համար, դրանց մասեր  4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի
9004 Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նմանատիպ օպտիկական սարքեր` կարգավորող, պաշտպանիչ և այլն  4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի
9005 Հեռադիտակներ, մոնոկուլյարներ և այլ փողեր` դիտարկման համար և դրանց արմատուրա, այլ  աստղադիտական արմատուրա դրանց համար, բացի ռադիոաստղադիտական սարքերից  1 հատ` յուրաքանչյուրից
9006 Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից  1 հատ
9007 Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ, ձայնագրման և ձայնավերարտադրման հարմարանքներ պարունակող կամ չպարունակող  1 հատ
9008 Պատկերի արտածման, բացի կինեմատոգրաֆիականներից, լուսանկարների մեծացման սարքեր և սարքավորումներ` պատկերի արտածման համար փոքրացմամբ (բացի կինեմատոգրաֆիականից)  1 հատ
8443 39 210 Պատճենահանման մեքենաներ` ներկառուցված օպտիկական համակարգով 1 հատ
9010 Սարքեր և սարքավորումներ` ֆոտոկինոլաբորատորիաների (ներառյալ սարքերի դիմակի պատկերը սենսիբիլիզացված կիսահաղորդիչ նյութերի վրա արտածող կամ վերարտադրող) տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չհիշատակված, նեգատասկոպներ, արտածման էկրաններ  1 հատ
9011 Բարդ օպտիկական մանրադիտակներ, ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոարտածման  մանրադիտակներ  1 հատ
9012 Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներից 1 հատ
9014 10 000 Այլ կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար 2 հատ
9016 00 Կշեռքներ 0,05 գրամ կամ ավելի 2 հատ
  զգայունությամբ, կշռաքարերով կամ առանց դրանց  
9017 20 Գործիքներ գծագրման, գծանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ  2 հատ
9017 20 110 Գծագրական հավաքածուներ  4 հատ
9017 20 900 Գործիքներ` մաթեմատիկական հաշվարկների համար (ներառյալ մաթեմատիկական քանոնները,  սկավառակային կալկուլյատորները և  համանմանները)  2 հատ` յուրաքանչյուրից
901730 Միկրոմետրեր, չափակարկիններ, տրամաչափիչներ  2 հատ` յուրաքանչյուրից
901780 Այլ գործիքներ  2 հատ
9018 Սարքեր և հարմարանքներ` կիրառվող  բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ  (ներառյալ սցինտիգրաֆիական ապարատները)  էլեկտրաբժշկական այլ ապարատներ և սարքեր`  տեսողությունը հետազոտելու համար 1 հատ` յուրաքանչյուրից
9018 31 Ներարկիչներ, ասեղներով կամ առանց ասեղների  100 հատ
9018 90 100 Գործիքներ և սարքեր` արյան ճնշումը չափելու համար 2 հատ
9019 Սարքեր` մեխանոթերապիայի համար, մերսման ապարատներ` կարողությունների որոշման համար, հոգեբանական թեստերի համար ապարատներ, օզոնային, թթվածնային և աերոզոլային թերապիայի, արհեստական շնչառության համար կամ այլ թերապևտիկ շնչառական ապարատներ  2 հատ` յուրաքանչյուրից
9021 Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ  հենակները, վիրաբուժական գոտիները,  կալանտները, բեկակալներ և այլ հարմարանքներ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա իրենց հետ, կամ պատվաստվում են մարմնի մեջ`  փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը  2 հատ` յուրաքանչյուրից
9033 00 000 Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում  չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար  4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից  ոչ ավելի
91  Ժամացույցներ և դրանց մասեր 6 հատ
92  Երաժշտական գործիքներ և դրանց մասեր և պարագաներ 2 հատ
93  Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով
94  Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, լամպեր և լուսավորման սարքավորումներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ  3 լրակազմ
9401   Կահույք` նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում են կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, դրանց մասեր  6 հատ
9403 Այլ կահույք և դրանց մասեր  6 հատ
9404 Ներքնակային հիմքեր, անկողնային պարագաներ և կահավորման նմանատիպ ապրանքներ (օրինակ` ներքնակներ, վերմակներ, մգդակված վերմակներ` փետուրից, բազմոցային բարձեր, փափուկ աթոռներ և բարձեր) զսպանակներով կամ լցված ցանկացած նյութով կամ կազմված ծակոտկեն ռետինից կամ պլաստմասսայից, պատված կամ չպատված  6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից  ոչ ավելի
9405   Լամպեր և լուսավորման սարքավորումներ ներառյալ լուսարձակները, լամպեր, լույսի նեղ ուղղվածությամբ լամպերի, ցոլալամպերի և դրանց մասերի, այլ տեղում չնշված և չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով և անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, ներկառուցված լույսի աղբյուրով և դրանց մասեր, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 3 հատ` յուրաքանչյուրից
9406 00 Հավաքովի շինարարական կառուցվածքներ  1 հատ
95  Խաղալիքներ, խաղեր և մարզագույք, դրանց մասեր և պարագաներ  6 հատ
9503 00 Եռանիվ հեծանիվներ և անիվներով այլ խաղալիքներ, սայլակներ` տիկնիկների համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված չափերով մոդելներ և համանման մոդելներ` զվարճությունների համար, շարժվող կամ չշարժվող, գլուխկոտրուկներ` ամեն տեսակի 6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից  ոչ ավելի
9504 10 000 Տեսախաղեր, հեռուստացույցի կիրառմամբ 6 հատ
9504 20 Բիլիարդի առարկաներ և պարագաներ 15 հատ` յուրաքանչյուրից
9504 20 100 Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց ոտքերի) 1 հատ
9504 40 000 Խաղաքարտեր 12 հատ
9505 Տոնահանդիսության համար ապրանքներ, կառնավալային պարագաներ` ներառյալ աճպարարությունները և կատակները ցուցադրելու համար 6 հատ
9506 Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր  ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու համար կամ բացօթյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղերում չնշված և չհիշատակված, լողավազաններ և ավազաններ երեխաների համար 4 հատ կամ 4 զույգ` յուրաքանչյուրից
9507 Ձկնորսական կարթեր, կեռիկներ և այլ առարկաներ` ձկնորսության համար, ցանցեր` ձկնորսական, թիթեռների համար և համանման ցանցեր, մուլյաժային թռչնի տեսքով խայծեր (բացի 9208 կամ 9705 ապրանքային դիրքերում նշվածից) և համանման ապրանքներ` որսորդության և հրաձգության համար 3 հատ` յուրաքանչյուրից
96    Տարբեր պատրաստի իրեր 6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի
97  Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով

 

ԱՏԳ ԱԱ 8702, 8704, 8705, 8716 ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին դասվող ապրանքների ակնհայտ առևտրային քանակության չափերը վերաբերվում են միայն «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման դեպքերին:

(Հավելվածը փոփ., խմբ., լրաց. 09.08.07 N 966-Ն. լրաց., փոփ. 25.08.11 N 1205-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան