Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 15-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.05.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԹՀՏ 2006.04.23/4(23) Հոդ.17
Принят
Ավան թաղային համայնքի ավագանի
Дата принятия
12.04.2006
Подписан
Ավան համայնքի թաղապետ
Дата подписания
12.04.2006
Дата вступления в силу
06.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Ավան թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2006 թվականի թիվ 15-Ն

քաղ. Երևան

 

ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝ Երևանի Ավանի համայնքի ավագանին որոշում է`

1. Երևանի Ավանի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2005 թվականի թիվ 56-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը սահմանվում է.

ա) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2000 դրամ,

բ) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 2500 դրամ,

գ) այլ արտաքին գովազդի համար՝ 1000 դրամ,

դ) մինչև 2006 թ-ի հոկտեմբերի 1-ը՝ ծխախոտի արտաքին գովազդի համար՝ 3000 դրամ,

ե) դատարկ գովազդային վահանակի համար՝ 700 դրամ»:

2. Երևանի Ավանի համայնքի ավագանու 30 նոյեմբերի 2005 թվականի թիվ 56-Ն որոշման հավելված 1-ի 6-րդ կետի դ) ենթակետի «200000 դրամ» բառերը փոխարինել «170000 դրամ» բառերով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

Համայնքի ղեկավար՝

Տ. Մարգարյան