Գլխավոր տեղեկություն
Номер
N 714-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.07.2011
Дата вступления в силу
27.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2011 թվականի N 714-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ (մասնավորապես, կոնցեսիոն պայմանագիրն ուժի մեջ մտնելու ժամկետի փոփոխումը, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի փոխանցման մեխանիզմի հստակեցումը, հետագայում կոնցեսիոն վճարների հաշվարկը հստակեցնելու նպատակով «համախառն եկամուտ» տերմինի ներդնումը, կոնցեսիոն ակտիվների վերադարձի կարգը և առանձնահատկությունները կոնցեսիոն պայմանագրի գործունեության դադարեցման դեպքում հստակեցնելը) համաձայնագրի նախագիծը մշակելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում քննարկել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի վերաբերյալ հայկական և ռուսական կողմի առաջարկությունները, բանակցելով ռուսական կողմի հետ` մշակել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի նախագիծը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 26
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հուլիսի 26-ի N 714-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության

 

ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան