Գլխավոր տեղեկություն
Номер
N 1329-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1382
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2011
Дата вступления в силу
29.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1329-Ն

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի գյուղական համայնքում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում բնակարան ստանալուն հավակնող ընտանիքների կողմից նրանց ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ներկայացման վերջնաժամկետ` 2011 թվականի նոյեմբերի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյանի գյուղական համայնքում կառուցված ու բնակեցման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանները բաշխել վիճակահանությամբ` սույն որոշման 1-ին կետի համաձայն` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, բնակարան արտահերթ ստանալու համար սահմանված կարգով հաշվառված ընտանիքների կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթների ուսումնասիրության արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. սեպտեմբերի 19
Երևան