Գլխավոր տեղեկություն
Номер
N 156-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.02.2011-11.07.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.409
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
08.09.2009
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
08.09.2009
Дата вступления в силу
25.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2009 թ. N 21-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

8 սեպտեմբերի 2009 թ. N 156-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

Հրամայում ենք՝

 

Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 2-րդ կետի` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար


Ա. Գևորգյան

Վ. Վարդանյան

 

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 21-Ն

և ՀՀ քաղաքաշինության նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 156-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը:

2. Մեթոդական ուղեցույցը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզպետներին քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակը:

3. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների` համաձայն աղյուսակ 1-ի:

 

 Աղյուսակ 1

 

N

Ենթաչափորոշիչ

 

Բաղադրիչ

Առավելա-գույն գնահա-տական

1

Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում

1)

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կառուցապատման գործառույթները (հողահատկացում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում, ճարտարապետահատակագծային նախագծերի փաստաթղթերի համաձայնեցում) նախարարության հետ համաձայնեցման աշխատանքների իրականացում

1,2

2)

Համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում

0,8

2

Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

1)

Համայնքի ղեկավարի կողմից կազմվող նախագծման առաջադրանքի և վերջինիս հիման վրա մշակվող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման աշխատանքների իրականացում

0,2

   

2)

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքների իրականացում

0,1

3)

Համայնքների ղեկավարների կողմից հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների շահագործման ոլորտում աշխատանքների վերահսկողության իրականացում

0,2

4)

Միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում

0,4

5)

Քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի համաձայնեցում

0,1

3

Պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում

   

2

 

4. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:

 

Աղյուսակ 2

 

 Ներմուծեք նկարագրությունը_1131

Կատարված է առանց
թերությունների

Կատարված է ոչ էական
թերություններով

Կատարված է

Կատարված է առանց թերությունների

Սահմանված ժամկետին

100

85

70

0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով

90

75

60

0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով

70

60

50

0

 

5. Մարզպետի աշխատանքի գնահատականը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`

 

  Y * Z

  X= ————

  100

 

որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականն է,

Y- ը` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան բաղադրիչի առավելագույն գնահատականն է,

Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր բաղադրիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է,

*-ը` բազմապատկման նշան:

Սույն կետով գնահատելիս յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ բաղադրիչի շրջանակներում կատարված աշխատանքների միջինով:

6. Եթե տարվա ընթացքում մարզպետի կողմից օբյեկտիվ պատճառներով սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի որևէ բաղադրիչ ընդհանրապես չի կատարվել, ապա այդ ժամանակ մարզպետի աշխատանքը գնահատելիս սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի յուրաքանչյուր կատարված բաղադրիչի առավելագույն գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով`

A + (

A
——-

 5 - K

 * K )  = C  

որտեղ` A-ն սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված բաղադրիչի առավելագույն գնահատականն է,

K-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված չգնահատվող բաղադրիչների առավելագույն գնահատականների հանրագումարն է,

C-ն` սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված համապատասխան գնահատվելիք բաղադրիչի նոր առավելագույն գնահատականն է:

7. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի բոլոր բաղադրիչները սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ և (կամ) 6 կետերով նշված բանաձևերի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով:

(հավելվածը խմբ. 22.12.10 N 140-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2015, N 80-Ն 11.07.2015, N 156-Ն
22.12.2010, N 140-Ն 25.02.2011, N 156-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան