Գլխավոր տեղեկություն
Номер
N 952-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.07.2011
Дата вступления в силу
19.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2011 թվականի N 952-Ա

 

ԼԵՎՈՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով դաշնակահար Լևոն Ավագյանի` երաժշտարվեստի բնագավառում բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան և մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, ինչպես նաև ելնելով հայկական երաժշտական արվեստը երիտասարդ կատարողներով համալրելու անհրաժեշտությունից, «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Լևոն Լևոնի Ավագյանին (ծնվ.` 1990 թվականի նոյեմբերի 1-ին, հասցեն` քաղ. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 3 շ., բն. 60: 2010 թվականին ընդունվել է Ավստրիայի Գրացի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 18
Երևան