ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1299-Ն
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1639-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագիտական ծառայություն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մինչև վերջիններիս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան դիվանագիտական աստիճաններ շնորհելը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1299-Ն որոշման |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
Դիվանագիտական ծառայության պաշտոնը |
Առաջարկվող նվազագույն |
Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Հայաստանի Հանրապետության |
առաջին դասի խորհրդական |
բաժնի պետ, աշխատակազմի |
երկրորդ դասի խորհրդական |
խորհրդական, հյուպատոս |
առաջին դասի առաջին քարտուղար |
առաջին քարտուղար, փոխհյուպատոս |
առաջին դասի երկրորդ քարտուղար |
երկրորդ քարտուղար |
երրորդ քարտուղար |
երրորդ քարտուղար |
կցորդ |
կցորդ |
կցորդ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2023, N 951-Ն | 17.06.2023, N 1299-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|