ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2011 թվականի N 684-Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին 2011 թվականի հուլիսի 20-25-ը գործուղել Բուենոս Այրես (Արգենտինայի Հանրապետություն)՝ անասնաբուծության, գյուղատնտեսության և միջազգային արդյունաբերության 125-րդ ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ս. Կարապետյանի՝ Բուենոս Այրես գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ս. Կարապետյանի՝ Բուենոս Այրես գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Կարապետյանի՝ Բուենոս Այրես մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուենոս Այրես գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 19 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|