ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1280-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հաստատելու մասին» N 553-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
«6) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն».
2) 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) գրանցում է տեղեկությունը և դրա մասին անհապաղ տեղեկացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը».
3) 7-րդ կետի 2-րդ ենթակետը և 8-րդ կետի 4-րդ ենթակետը «կոմիտեի» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
4) 8-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը ռադիոակտիվ նյութի հայտնաբերման մասին տեղեկացում».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.
«12. Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման գործընթացում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում ճառագայթային մոնիթորինգի իրականացման աշխատանքներին.
2) ռադիոակտիվ նյութերի վնասազերծման աշխատանքներում աջակցություն է ցուցաբերում համապատասխան կառույցներին:».
6) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|