Գլխավոր տեղեկություն
Номер
N 685-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2011
Дата вступления в силу
20.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2011 թվականի N 685-Ա

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով`

 1. Ստեղծել համակարգող ազգային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարության հետ համատեղ՝

1) 20-օրյա ժամկետում մշակել 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիր և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը.

2) ապահովել համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների կազմակերպումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հուլիսի 19
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
հուլիսի 19-ի N 685-Ա
որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Է.Նալբանդյան

    

 - ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ)

Ա. Հարությունյան

 - ՀՀ բնապահպանության նախարար (համանախագահ)

Խ. Հարությունյան

 - ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Այվազյան

 - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Գևորգյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ս.Պապյան

 - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Գ. Մելքոնյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հ. Բեգլարյան

 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Պետրոսյան

 - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

 - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Հակոբյան

 - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Գալստյան

 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան

 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ջ. Բաղդասարյան

 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Կ. Հարությունյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա.Պողոսյան

 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Յու. Պողոսյան

 - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Կ. Արեյան

 - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Կաժոյան

 - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

Ա. Ղազարյան

 - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Կ. Դանիելյան

 - Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Օգանեզովա

 - Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ (համաձայնությամբ)

Ա. Սաղաթելյան

 - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Թ. Աբրահամյան

- «Արազա» հասարակական կազմակերպության նախագահ  (համաձայնությամբ)

Վ. Սաֆարյան

 - Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան