Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 155-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.22/18(401).1 Հոդ.289.3
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
24.05.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
31.05.2011
Дата вступления в силу
01.08.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2011 թ.

 թիվ 155-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվներին, տեխնիկական պահուստներին, ապահովագրական ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններին, ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող իրավական ակտերում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև վերաապահովագրողներին չարգելված և հուսալի համարելու չափանիշները սահմանող իրավական ակտի գործողության դադարեցումը,

Նպատակ հետապնդելով ապահովել ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանության և սույն նախաբանում նշված իրավական ակտերի միջև համապատասխանությունը, ինչպես նաև ՔԱՌԱՄԵԼՍ-ի «Ռ» տարրի ներքո վերաապահովագրական գործունեության առավել համապարփակ գնահատումը,

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ը հաստատելու մասին» թիվ 365-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/08) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/08-ի 1.1.-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը «կարգը» բառից հետո լրացնել «, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» բառերով,

բ. 4-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,

գ. 6-րդ ենթակետում «(Ն11 նորմատիվ)» բառերը փոխարինել «(Ն1.1 նորմատիվ)» բառերով:

2) Կանոնակարգ 3/08-ի 2-րդ կետում «ապահովագրական պահուստների (Ա)» բառերը փոխարինել «ակտուարական հաշվարկների և տեխնիկական պահուստների (Ա (ԱՊ))» բառերով:

3) Կանոնակարգ 3/08-ի 7-րդ կետում «ամսական մեծությունը» բառերը փոխարինել «հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությունը» բառերով:

4) Կանոնակարգ 3/08-ի 14-րդ կետում առաջին «երկու տարի» բառերը փոխարինել «երկուսից երեք տարի» բառերով:

5) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

6) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 2-ի «Ք – Կապիտալի համարժեքությունը ճշգրտող գործոններ» բաժնում «Ք1-Ք6» բառերը փոխարինել «Ք1-Ք5» բառերով:

7) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 2-ի «Ռ – Վերաապահովագրությունը ճշգրտող գործոններ» բաժնում.

ա. 1-ին նախադասության «Ռ1-Ռ5» բառերը փոխարինել «Ռ1-Ռ6» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերաապահովագրողի ռիսկայնության մակարդակը, վերաապահովագրողի վարկանիշի հնարավոր փոփոխությունները և դրա հետևանքով ապահովագրողի հնարավոր կորուստները,»,

գ. 4-րդ կետում «Հուսալի համարվող վերաապահովագրողին տրված ապահովագրավճարների տեսակարար կշիռը ընդհանուր վերաապահովագրության տրված ապահովագրավճարների մեջ» բառերը փոխարինել «Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարների տեսակարար կշիռն ընդհանուր ապահովագրավճարների մեջ» բառերով,

դ. լրացնել 4.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4.1 Զուտ վերաապահովագրավճարների և վերաապահովագրական գումարների հարաբերակցության, ինչպես նաև զուտ ապահովագրավճարների և ապահովագրական գումարների հարաբերակցության փոփոխման միտումները և հնարավոր ազդեցությունը վերաապահովագրությունը բնութագրող ցուցանիշների վրա,»,

ե. 6-րդ կետում «վերաապահովագրողներին հուսալի համարելու չափանիշների հետ» բառերը փոխարինել «վերաապահովագրողների մասով ապահովագրական ընկերության վարկային ռիսկի գնահատման չափանիշների հետ» բառերով:

8) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 2-ի «Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկներ և ապահովագրական պահուստներ ճշգրտող գործոններ» բաժնում.

ա. «Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկներ և ապահովագրական պահուստներ ճշգրտող գործոններ» բառերը փոխարինել «Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկները և տեխնիկական պահուստները ճշգրտող գործոններ» բառերով,

բ. «ապահովագրական պահուստները» բառերը փոխարինել «տեխնիկական պահուստները» բառերով,

գ. 2-րդ կետը «Տեխնիկական պահուստների» բառերից հետո լրացնել «, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի» բառերով:

9) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 2-ի «Ե – Եկամտաբերությունը ճշգրտող գործոններ» բաժինը լրացնել 10-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«10) Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված տեխնիկական պահուստների հաշվարկի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա:»:

10) Կանոնակարգ 3/08-ի Հավելված 2-ի «Ս – Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունությունը ճշգրտող գործոններ» բաժինը լրացնել 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների փոփոխությունները` կապված կապիտալի, արտարժութային դիրքի և այլնի հետ, դրանց հնարավոր ազդեցությունը եկամտաբերությունը բնութագրող ցուցանիշների վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. մայիսի 31
ք. Երևան

 

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի մայիսի 24-ի

թիվ 155-Ն որոշման

 

«Հավելված 1

«Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական

ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի

(ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ի հավելվածի

 

Ք – կապիտալի համարժեքություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից կապիտալի բավարարության աստիճանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան հիմնական տնտեսական նորմատիվները բավարարելու և ապահովագրական ընկերության ռիսկայնությանը համապատասխանելու առումով: Ք տարրի գնահատման համար հաշվարկվում են Ք1-Ք5 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ք 1

(Ընդհանուր նորմատիվային կապիտալ/(վճարունակության
պահանջվող մեծություն + ռիսկով կշռված ակտիվներ))*100

140%  Ք1 =5
120% ≤ Ք1 < 140% =4
100%  Ք1 < 120% =3
80%  Ք1 < 100% =2
Ք1 < 80% =1

Հարաբերակցությունը հանդիսանում է Ն1.2 տնտեսական նորմատիվը: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/02-ի համաձայն:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք2

 

((Ընդհանուր նորմատիվային կապիտալ + հնարավոր կորուստների պահուստ – չաշխատող ակտիվներ)/ Ընդհանուր կապիտալի նվազագույն չափ)*100

 

250%  Ք2 =5
150%  Ք2 < 250% =4
125%  Ք2 < 150% =3
100%  Ք2 < 125% =2
Ք2 < 100% =1

 

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի գերազանցման չափը` չաշխատող ակտիվները դիտարկելով հավանական կորուստ:
Ք2 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հնարավոր կորուստների պահուստը ներառում է հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի ակտիվների (բացառությամբ` ինվեստիցիոն արժեթղթերի), ինչպես նաև ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային ինվեստիցիոն արժեթղթերի գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Չաշխատող ակտիվները ներառում են համաձայն Կանոնակարգ 3/09-ի հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվները (բացառությամբ ինվեստիցիոն արժեթղթերի) և ռիսկային, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված ինվեստիցիոն արժեթղթերը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, հարաբերակցության հաշվարկում հսկվող ակտիվները ներառվում են 20, ռիսկային արժեթղթերը` 25, ոչ ստանդարտ ակտիվները` 50, միջին ռիսկային արժեթղթերը` 70, կասկածելի ակտիվները և բարձր ռիսկային արժեթղթերը` 100 տոկոս կշիռներով: Ընդ որում, չաշխատող
ակտիվների հաշվարկում չեն ընդգրկվում դրանց գծով կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստները:
Որպես ընդհանուր կապիտալի նվազագույն չափ վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա համար տվյալ ապահովագրական ընկերության համար Կանոնակարգ 3/02-ով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափը:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ք 3

((Ապահովագրական գումար (մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագր(եր)ով ստանձնած պարտավորության չափ) - Ապահովագրական գումարում վերաապահովագրողի բաժինը)/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

10% < Ք3 ≤ 15% =2
15% < Ք3 =1

Հարաբերակցությունը Ն3 տնտեսական նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի:
Հարաբերակցությունը հաշվարկվում է մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագր(եր)ով նախատեսված ապահովագրական գումարների հանրագումարներից (նվազեցված Կանոնակարգ 3/02-ով նախատեսված վերաապահովագրողի մասնաբաժնով) (այսուհետ` Զուտ ապահովագրական գումար) առավելագույն մեծության գծով:
Եթե Ք3 ≤ 10%, ապա հարաբերակցությունը Ք տարրի հաշվարկին չի մասնակցում:
Եթե 10%<Ք3≤15%, ապա հարաբերակցությունը հաշվարկվում է նաև հաջորդ 4 ամենամեծ Զուտ ապահովագրական գումարների գծով: Եթե նշված 4 Զուտ ապահովագրական գումարների գծով հաշվարկված հարաբերակցությունները ևս գտնվում են (10%, 15%] միջակայքում, ապա հարաբերակցությունը գնահատվում է 1:
Ք3 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք4

(Մեկ փոխառուի պարտավորությունների հանրագումար/Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

20% < Ք4 ≤ 25% =2
25% < Ք4 =1

Հարաբերակցությունը Ն5 նորմատիվն է` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 3/02-ի:
Հարաբերակցությունը հաշվարկվում է ամենամեծ փոխառուի գծով:
Եթե Ք4≤ 20%, ապա այն Ք տարրի հաշվարկին չի մասնակցում:
Եթե 20%<Ք4≤25%, ապա հարաբերակցությունը հաշվարկվում է նաև հաջորդ 4 ամենամեծ փոխառուների գծով: Եթե նշված 4 փոխառուների գծով հաշվարկված հարաբերակցությունները ևս գտնվում են (20%, 25%] միջակայքում, ապա հարաբերակցությունը գնահատվում է 1:
Ք4 հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ք5

((Վերաապահովագրողներից ստացվելիք հատուցումներ + վերաապահովագրողներից ստացվելիք միջնորդավճարներ և այլ գումարներ)/ Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

50% < Ք5 ≤ 70% =2
Ք5 > 70% =1

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության կախվածության աստիճանը վերաապահովագրողներից: Այս հարաբերակցության բարձր ցուցանիշը վկայում է ընկերության ֆինանսական կայունության անընդհատության վտանգվածության մասին:
Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հարաբերակցության համարիչի ցուցանիշները չեն նվազեցվում դրանց գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստի գումարի չափով:
Ք5 հարաբերակցությունը չի մասնակցում Ք տարրի հաշվարկին, եթե Ք5≤ 50%:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, 3 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

 

Ա – Ակտիվների որակ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության ակտիվների որակը` դրանց եկամտաբերության, դիվերսիֆիկացիայի և այլ տեսանկյուններից: Ա տարրի գնահատման համար հաշվարկվում են Ա1-Ա6 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ա1

Ֆինանսական ներդրումներ/ Ընդհանուր ակտիվներ

Ա1 40% =5
20 % ≤ Ա1 < 40% =4
10 % ≤ Ա1 < 20% =3
8 % ≤ Ա1 < 10% =2
Ա1<8% =1

Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում:
Ֆինանսական ներդրումների մեջ են մտնում բանկերում ավանդները, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, ոչ ընթացիկ ներդրումները այլ անձանց կանոնադրական կապիտալում, այլ ներդրումները` ներառյալ դրանց գծով ստացվելիք տոկոսները:
Հարաբերակցության ցուցանիշները չեն նվազեցվում համապատասխան հնարավոր կորուստների պահուստի և արժեզրկման կորուստների պահուստի մեծությունների չափով:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

Ա2

((Հիմնական միջոցներ + Ոչ նյութական ակտիվներ + Ապագա ժամանակաշրջանի ծախսեր + Ստացվելիք գումարներ)/Ընդհանուր ակտիվներ)*100

Ա2< 10 % =5
10 % ≤ Ա2< 20% =4
20 % ≤ Ա2< 30% =3
30% ≤ Ա2< 40% =2
40% ≤ Ա2 =1

Հարաբերակցությունը գնահատում է ոչ (քիչ) եկամտաբեր և ոչ (քիչ) իրացվելի ակտիվներում ներդրումների տեսակարար կշիռը ընդհանուր ակտիվներում:
Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվեկշռային մեծությամբ` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Ստացվելիք գումարները ընդգրկում են ուղղակի ապահովագրության, համաապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի գծով ստացվելիք գումարները, ինչպես նաև դեբիտորական պարտքերը, կանխավճարները և այլ ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվները (բացառությամբ կանխիկ դրամական միջոցների և դրանց համարժեքների, ռեպո համաձայնագրով վաճառված արտարժույթի, բանկային հաշիվների, բանկերում այլ հաշիվների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի, ներդրումների և փոխառությունների, արժեթղթերի, այլ անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների, դրանցից ստացվելիք շահաբաժինների, նրանց նկատմամբ այլ պահանջների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների):
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ա3

(Ստացվելիք ապահովագրավճարներ (վերաապահովագրավճար-ներ) + ստացվելիք հատուցումներ)/ (Համախառն ապահովագրավճարներ + Վերաապահովագրողի բաժինն ապահովագրական հատուցումներում + Հատուցումների գծով եկամուտներ համաապահովագրող-ներից))*100

Ա3 ≤ 15% =5
15% < Ա3 = 25% =4
25%< Ա3 = 30 % =3
30% < Ա3 = 40 % =2
Ա3 > 40% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքան է բուն ապահովագրական գործունեությանը վերաբերող ստացվելիք միջոցների կշիռը բուն ապահովագրական գործունեության գծով եկամուտ ճանաչված միջոցներում:
Հարաբերակցության համարիչում ներառվում են ստացվելիք ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով ստացվելիք վերաապահովագրավճարները, հատուցումների գծով վերաապահովագրողներից ստացվելիք գումարները, հատուցումների գծով համաապահովագրողներից ստացվելիք գումարները` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հարաբերակցության հայտարարում ներառվում են ապահովագրության, համաապահովագրության պայմանագրերի գծով եկամուտ ճանաչված ապահովագրավճարները, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով վերաապահովագրավճարները, վերաապահովագրողների բաժինն ապահովագրական հատուցումներում, հատուցումների գծով եկամուտները համաապահովագրողներից` հաշվետու և դրան նախորդող 3 եռամսյակների կտրվածքով:
Հարաբերակցության համարիչի մեծությունը հաշվարկվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, իսկ հայտարարի մեծությունը` թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:
Եթե հարաբերակցության համարիչը և հայտարարը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության համարիչն է 0, ապա Ա3 հարաբերակցությունը գնահատվում է 5:

Ա4

(Չաշխատող ակտիվներ/ Ընդհանուր ակտիվներ)*100

Ա4 ≤ 2 % =5
2% < Ա4 ≤ 4% =4
4% < Ա4 ≤ 6% =3
6% < Ա4 ≤ 8% =2
Ա4 > 8% =1

Հարաբերակցությունը գնահատում է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում:
Հարաբերակցության համարիչում վերցվում է Կանոնակարգ 3/09-ի համաձայն չաշխատող համարվող ակտիվների մեծությունը` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, չաշխատող ակտիվները չեն նվազեցվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստների մեծության չափով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները:
Ընդհանուր ակտիվները ներառում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ հաշվեկշռային ակտիվները, Կանոնակարգ 3/09-ի համաձայն վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածները, ինչպես նաև Կանոնակարգ 3/09-ի համաձայն հաշվարկված ակտիվների հնարավոր կորուստների պահուստները: Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ
3/04-ի թիվ 1 և թիվ 19 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ա5

(Հնարավոր կորուստների պահուստ/Չաշխատող ակտիվներ)*100

20% < Ա5 ≤ 50% = 2
Ա5 > 50% = 1

Հնարավոր կորուստների պահուստը ներառում է չաշխատող ակտիվների գծով Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստը:
Հարաբերակցության ցուցանիշները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Հարաբերակցության հայտարարում վերցվում է Կանոնակարգ 3/09-ի համաձայն չաշխատող համարվող ակտիվների մեծությունը: Ընդ որում, չաշխատող ակտիվները չեն նվազեցվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստների մեծության չափով և չաշխատող ակտիվների մեջ չեն ընդգրկվում Կանոնակարգ 3/09-ի համաձայն անհուսալի դասակարգված ակտիվները:
Ա5 հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի գնահատմանը, եթե «Ա4» հարաբերակցության գնահատականը հավասար է 5-ի և/կամ Ա5≤20%:
Հարաբերակցության մեջ ներառված ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի
թիվ 19 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ա6

 

Ֆինանսական ակտիվների կենտրոնացման աստիճանը ըստ ֆինանսական գործիքների

 

Ա6< 0.2 =5
0.2 ≤ Ա6 < 0.4 =4
0.4 ≤ Ա6 < 0.5 =3
0.5 ≤ Ա6 < 0.7 =2
0.7 ≤ Ա6 =1

 

Ակտիվների հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 1 հաշվետվության` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը:
Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=∑Si2  բանաձևով, որտեղ Si-ն i–րդ ֆինանսական ակտիվի մասնաբաժինն է ընդամենը ֆինանսական ակտիվներում:
Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվների խմբավորումը կատարվում է հետևյալ ձևով.
1) ավանդներ ռեզիդենտ բանկերում, այլ ներդրումներ ռեզիդենտ բանկերում, ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
2) ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում, այլ ներդրումներ ոչ ռեզիդենտ բանկերում, ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
3) ռեզիդենտներին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր (բացառությամբ` ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառությունների և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի)` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
4) ոչ ռեզիդենտներին տրամադրված փոխառություններ և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրեր (բացառությամբ` ոչ ռեզիդենտ բանկերին տրամադրված փոխառությունների և նրանց հետ կնքված ռեպո համաձայնագրերի)` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
5) ՀՀ պետական և ՀՀ ԿԲ կողմից թողարկված արժեթղթեր` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
6) ՀՀ ոչ պետական արժեթղթեր` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
7) այլ երկրների պետական և ոչ պետական արժեթղթեր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
8) ոչ ընթացիկ ներդրումներ այլ ռեզիդենտ անձանց կանոնադրական կապիտալում` առանց դրանց գծով ստացվելիք շահաբաժինների,
9) ոչ ընթացիկ ներդրումներ այլ ոչ ռեզիդենտ անձանց կանոնադրական կապիտալում` առանց դրանց գծով ստացվելիք շահաբաժինների,
10) այլ ներդրումներ ռեզիդենտների մոտ` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների,
11) այլ ներդրումներ ոչ ռեզիդենտների մոտ` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների:
Այս ինդեքսը հաշվարկելիս ֆինանսական ակտիվները չեն նվազեցվում դրանց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների չափով: Ինդեքսի հաշվարկում ցուցանիշները մասնակցում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

 

Ռ – Վերաապահովագրություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության վերաապահովագրության ծավալները, դրանից բխող ռիսկերը` վերաապահովագրության ծավալների, վերաապահովագրողների հուսալիության, վերաապահովագրողների դիվերսիֆիկացիայի տեսանկյուններից: Ռ տարրի գնահատման համար հաշվարկվում են Ռ1-Ռ6 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ռ1

(Վերաապահովագրողի բաժինը ապահովագրական գումարներում/Ընդհանուր ապահովագրական գումարներ)*100

Ռ1>70% =5
50% < Ռ1 ≤  70% =4
30% < Ռ1 ≤  50% =3
10% < Ռ1 ≤  30% =2
Ռ1 ≤  10% =1

Որքան քիչ ռիսկեր է վերաապահովագրում ապահովագրական ընկերությունը, այնքան ավելի մեծ է ընկերության ռիսկայնության մակարդակը:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 10 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

Ռ2

(Հուսալի վերաապահովագրողներին փոխանցած վերաապահովագրական գումարներ/Ընդհանուր վերաապահովագրական գումարներ)*100

50% < Ռ2 ≤  60% =2
Ռ2 ≤  50% =1

Ռ2 հարաբերակցությունը մասնակցում է Ռ տարրի հաշվարկին, եթե Ռ1>30% և/կամ Ռ2 ≤ 60%:
Սույն հարաբերակցության հաշվարկման ժամանակ հուսալի են համարվում Կանոնակարգ 3/02-ի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% և 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողները:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:

Ռ3

Վերաապահովագրողների կենտրոնացման աստիճանն ըստ ապահովագրական գումարների

Ռ3 ≤  0.2 =5
0.2 < Ռ3 ≤  0.3 =4
0.3 < Ռ3 ≤  0.4 =3
0.4 < Ռ3 ≤  0.5 =2
Ռ3 > 0.5 =1

Հարաբերակցությունը հաշվարկվում է, եթե Ռ1>30%:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 10 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ` օգտագործելով Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը: Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը հաշվարկվում է ՀՀգ=∑Si2  բանաձևով, որտեղ Si-ն տվյալ վերաապահովագրողի ստանձնած ռիսկերն են վերաապահովագրության ընդհանուր գումարում:

Ռ4

(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/
Ընդհանուր ապահովագրական հատուցում)/ (Վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ/
Համախառն ապահովագրավճարներ)

Ռ4 >1.3 =5
1.0 < Ռ4 ≤ 1.3 =4
0.7 < Ռ4 ≤ 1.0 =3
0.5< Ռ4 ≤ 0.7 =2
Ռ4 ≤ 0.5 =1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով:
Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:

Ռ5

(Վերաապահովագրողի բաժինը հատուցումներում/ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներ)*100

45% < Ռ5 =5
35% < Ռ5 ≤ 45% =4
25% < Ռ5 ≤ 35% =3
15% < Ռ5 ≤ 25% =2
Ռ5 ≤ 15% =1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների կտրվածքով` միջին տարեկան հաշվարկով: Հարաբերակցությունը չի հաշվարկվում մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ապահովագրական ընկերությունների համար: Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0%:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:

Ռ6

(Զուտ վերաապահովագրավճարներ / վերաապահովագրական գումարներ) / (Զուտ ապահովագրավճարներ /Ապահովագրական գումարներ)*100

Ռ6 ≤ 40%=5
40% < Ռ6 ≤ 70%=4
70% < Ռ6 ≤ 100%=3
100% < Ռ6 ≤ 120%=2
Ռ6 >120%=1

Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են եռամսյակային կտրվածով:
Զուտ ապահովագրավճարները ներառում են հաշվեգրված ապահովագրավճարները` նվազեցված զեղչերի և առաջնային միջնորդավճարների գումարի չափով և ավելացված հավելավճարների մեծության չափով: Զուտ վերաապահովագրավճարները ներառում են հաշվեգրված համախառն վերաապահովագրավճարները` նվազեցված վերաապահովագրողից ստացվող միջնորդավճարների և ոչ ռեզիդենտի շահութահարկի գումարի չափով:
Հարաբերակցությունը չի մասնակցում Ռ տարրի գնահատմանը, երբ Ռ1=0% և/կամ հարաբերակցության հայտարարը և/կամ համարիչը 0 են:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 2, թիվ 4 հաշվետվությունների հիման վրա:

 

Ա (ԱՊ) – Ակտուարական հաշվարկներ և տեխնիկական պահուստներ

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են. ա) ապահովագրական ընկերության ձևավորած տեխնիկական պահուստների համարժեքությունը` ստանձնած պարտավորությունների կատարման համար, ցույց տալով ընկերության` ապահովագրական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները մարելու հնարավորությունը, ինչպես նաև` բ) թե որքանով են պարտավորություններին համարժեք գնահատված ապահովագրավճարները (սակագները), արտացոլելով երկարաժամկետ հատվածում պահուստների համարժեքության հնարավորությունը և սակագնային քաղաքականության ռիսկը: ԱՊ տարրի գնահատման համար հաշվարկվում են ԱՊ1-ԱՊ3 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

ԱՊ1.1

(Տեխնիկական պահուստներ/Ապահո-վագրավճարներ)*100

ԱՊ1.1 > 80% =5
60% < ԱՊ1.1 ≤ 80% =4
50% < ԱՊ1.1 ≤ 60% =3
30% < ԱՊ1.1 ≤ 50% =2
ԱՊ1.1 ≤ 30% =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Հարաբերակցության հաշվարկում տեխնիկական պահուստները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ապահովագրավճարները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան համախառն ապահովագրավճարներն են: Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ1.2

(Զուտ տեխնիկական պահուստներ/զուտ ապահովագրավճար-ներ)*100

ԱՊ1.2 > 80% =5
60% < ԱՊ1.2 ≤ 80% =4
50% < ԱՊ1.2 ≤ 60% =3
30% < ԱՊ1.2 ≤ 50% =2
ԱՊ1.2 ≤ 30% =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Զուտ տեխնիկական պահուստները հանդիսանում են Կանոնակարգ 3/02-ով հաշվարկված տեխնիկական պահուստները` նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Զուտ ապահովագրավճարները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան ապահովագրավճարներն են` նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ2.1

(Տեխնիկական պահուստներ/ Ապահովագրական հատուցումներ) *100

ԱՊ2.1 > 200% =5
150%<ԱՊ2.1 ≤ 200%=4
100%<ԱՊ2.1 ≤ 150%=3
80%<ԱՊ2.1 ≤ 100%=2
80%  ԱՊ2.1 =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Հարաբերակցության հաշվարկում տեխնիկական պահուստները վերցվում են հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ: Ապահովագրական հատուցումները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան համախառն ապահովագրական հատուցումներն են:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ2.2

(Զուտ տեխնիկական պահուստներ/Զուտ ապահովագրական հատուցումներ)*100

ԱՊ2.2 > 200% =5
150%<ԱՊ2.2 ≤ 200%=4
100%<ԱՊ2.2 ≤ 150%=3
80%<ԱՊ2.2 ≤ 100%=2
80%  ԱՊ2.2 =1

Հարաբերակցությունը գնահատում է, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված տեխնիկական պահուստները և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար:
Այս հարաբերակցությունը հաշվարկվում է միայն ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար:
Զուտ տեխնիկական պահուստները հանդիսանում են Կանոնակարգ 3/02-ով հաշվարկված տեխնիկական պահուստները` նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Զուտ ապահովագրական հատուցումները հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների ընթացքում հաշվեգրված միջին տարեկան հատուցումներն են` նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5, հաշվետվությունների հիման վրա:
Հարաբերակցությունը ԱՊ տարրի հաշվարկում ներառվում է 50% կշռով:

ԱՊ3

(Համախառն հատուցումներ/ Համախառն ապահովագրա-վճարներ)*100

50%< ԱՊ3 ≤ 70% =5

40% < ԱՊ3 ≤ 50% և 70% < ԱՊ3 ≤ 80% =4

30% < ԱՊ3 ≤ 40% և 80% < ԱՊ3 ≤ 90% =3

20% < ԱՊ3 ≤ 30% և 90%< ԱՊ3 ≤ 100% =2

100% < ԱՊ3 և
ԱՊ3 ≤ 20% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս, թե որքանով են ճշգրիտ հաշվարկված ապահովագրավճարների չափը և որքանով են դրանք բավարար վնասները ծածկելու համար: Հարաբերակցության չափազանց բարձր կամ ցածր մեծությունը կարող է վկայել ապահովագրական սակագների ոչ ճշգրիտ հաշվարկման ռիսկի մասին:
Հարաբերակցությունը չի մասնակցում Ա տարրի հաշվարկին, եթե և համարիչը, և հայտարարը 0 են կամ միայն հայտարարն է 0:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվությունների հիման վրա` հաշվետու եռամսյակի և դրան նախորդող 11 եռամսյակների միջին տարեկան հաշվարկով:
Կյանքի ապահովագրական ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում:

 

Ե – Եկամտաբերություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության կողմից ներգրավված և սեփական միջոցները արդյունավետ կառավարելու ունակությունը` եկամուտ ապահովելու և ներքին ներուժի հաշվին ապահովագրական ընկերության ակտիվների աճն ապահովելու առումով: Գնահատվում է ապահովագրական ընկերության ինչպես եկամուտ ստեղծելու, այնպես էլ ծախսերը կառավարելու կարողությունը:

Ե տարրի գնահատման համար հաշվարկվում են Ե1-Ե5 բաղադրիչ հարաբերակցությունները:

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ե1

(Շահույթ(վնաս)/ Ընդ-հանուր կապիտալ)*100

Ե1 > 20% =5
10% < Ե1 ≤ 20% =4
5% < Ե1 ≤ 10% =3
0% < Ե1 ≤ 5% =2
Ե1 ≤ 0% =1

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության շահութաբերությունն ըստ կապիտալի:
Հարաբերակցության համարիչում շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված շահույթի (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) տարեկանացված մեծություն: Տարեկանացման ժամանակ տարվա սկզբից կուտակված շահույթը (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) բազմապատկվում է 12/n գործակցով, որտեղ n-ը տարվա սկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված ամիսներով:
Հաշվետու եռամսյակն ընդգրկող տարվա ընթացքում ստեղծված ապահովագրական ընկերությունների համար n-ը տվյալ ընկերության գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացրել ոչ ամբողջական ամիս, ապա ցուցանիշի հաշվարկում այն ընդունվում է 1:
Հարաբերակցության հայտարարում վերցվում է ընդհանուր հաշվեկշռային կապիտալը, որը միջինացվում է տարեսկզբից` օրական կտրվածքով:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ե2

(Շահույթ (վնաս)/
Ընդհանուր ակտիվներ)*100

Ե2 ≥ 10% =5
6% ≤ Ե2 < 10% =4
2% ≤ Ե2 < 6% =3
0% ≤ Ե2 < 2% =2
Ե2 < 0% =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության շահութաբերությունն ըստ ակտիվների:
Հարաբերակցության համարիչում շահույթը հաշվարկվում է որպես տարվա սկզբից կուտակված շահույթի (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) տարեկանացված մեծություն: Տարեկանացման ժամանակ տարվա սկզբից կուտակված շահույթը (շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո) բազմապատկվում է 12/n գործակցով, որտեղ n-ը տարվա սկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված ամիսներով:
Հաշվետու եռամսյակն ընդգրկող տարվա ընթացքում ստեղծված ապահովագրական ընկերությունների համար n-ը տվյալ ընկերության գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացրել ոչ ամբողջական ամիս, ապա ցուցանիշի հաշվարկում այն ընդունվում է 1:
Ընդհանուր ակտիվները միջինացվում են տարեսկզբից` ամսական կտրվածքով: Ընդ որում, տվյալ տարվա ընթացքում ստեղծված ընկերությունների համար միջինը հաշվարկվում է գործունեություն իրականացրած ամիսների կտրվածքով:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

Ե3

((Հաշվեգրված զուտ ապահովագրական հատուցումներ + Կարգավորման զուտ ծախսեր + Զուտ
ՆՉՊՊ-ի և Զուտ
ՏՉՊՊ-ի փոփոխու-թյուն) / Զուտ վաս-տակած ապահովա-գրավճարներ)*100

Ե3 ≤ 15% =5
15% < Ե3 ≤ < 25% =4
25% < Ե3 ≤ 30% =3
30% < Ե3 ≤ 35% =2
35% < Ե3 =1

Հարաբերակցությունը վնասաբերության ցուցանիշն է: Որքան ավելի ցածր է ընկերության վնասաբերության ցուցանիշը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը:
Հարաբերակցությունը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ հաշվետու եռամսյակը հանդիսանում է տարվա վերջին եռամսյակ:
Հարաբերակցության ցուցանիշները հաշվարկվում են տարեկան կտրվածքով:
Զուտ կարգավորման ծախսերը հանդիսանում են ապահովագրական հատուցումների գծով ընկերության ծախսերը (վնասի չափը և պատճառները որոշելու համար կատարված ծախսեր, վնասի կարգավորման հետ կապված այլ ծախսեր)` նվազեցված այդ ծախսերի մեջ վերաապահովագրողների մասնակցության չափով:
Զուտ ՆՉՊՊ-ն և Զուտ ՏՉՊՊ-ն հաշվարկվում են որպես Կանոնակարգ 3/02-ով հաշվարկված ՆՉՊՊ-ի և ՏՉՊՊ-ի մեծությունների և այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի տարբերություն:
Զուտ վաստակած ապահովագրավճարները հաշվարկվում են որպես հաշվեգրած ապահովագրավճարի (նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով և նվազեցված դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների չափով) և չվաստակած ապահովագրավճարների պահուստի մեծության (նվազեցված այդ պահուստում վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) փոփոխության տարբերություն:
Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում:
Հարաբերակցության ցուցանիշների հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 4, թիվ 5 հաշվետվությունների հիման վրա:

Ե4

(Գործառնական ծախսեր/հաշվեգրված ապահովագրավճար-ներ)*100

Ե4 ≤ 15% =5
15% < Ե4 ≤ 25% =4
25% < Ե4 ≤ 35% =3
35% < Ե4 ≤ 50% =2
50% < Ե4 =1

Հարաբերակցությունը ցույց է տալիս ընկերության բուն ապահովագրական գործունեության (անդերռայթինգի) գործառնական արդյունավետությունը: Որքան ավելի ցածր է այս հարաբերակցության մակարդակը, այնքան ավելի բարձր է ընկերության շահութաբերության մակարդակը:
Հարաբերակցության հաշվարկում օգտագործվում են տարեսկզբից կուտակված մեծությունները:
Գործառնական ծախսերում ընդգրկվում են ընկերության ոչ տոկոսային ծախսերը (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլն) և ապահովագրության գծով այլ ծախսերը, բացառությամբ դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների:
Հաշվեգրված ապահովագրավճարները ներառում են հաշվեգրված համախառն ապահովագրավճարները` նվազեցված դադարեցված ապահովագրության պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների չափով:
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ե տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Ե4 հարաբերակցությունը գնահատվում է 1: Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների կուտակային գործունեության համար այս հարաբերակցությունը չի հաշվարկվում:
Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 5 հաշվետվության տվյալների հիման վրա:

Ե5

(Ֆինանսական ներդրումների գծով եկամուտներ
(ծախսեր)/ Ֆինանսական ներդրումներ)*100

15% ≤ Ե5 =5
10% ≤ Ե5 < 15% =4
5% ≤ Ե5 < 10% =3
0% ≤ Ե5 < 5% =2
0% > Ե5 =1

Հարաբերակցությունը գնահատում է ֆինանսական ներդրումների եկամտաբերությունը:
Ֆինանսական ներդրումները ներառում են ավանդները և այլ ընթացիկ և ոչ ընթացիկ ներդրումները բանկերում, տրամադրված փոխառությունները, ռեպո համաձայնագրերը, արժեթղթերը, այլ անձանց կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները, այլ ներդրումները` առանց դրանց գծով ստացվելիք տոկոսների: Ընդ որում, հարաբերակցության հաշվարկում չեն ներառվում համապատասխան հնարավոր կորուստների պահուստի և արժեզրկման կորուստների պահուստի մեծությունները:
Ֆինանսական ներդրումների հաշվարկը կատարվում է տարեսկզբից` միջին ամսական հաշվարկով: Ֆինանսական ներդրումների գծով եկամուտները տարեկանացվում են: Տարեկանացման ժամանակ գործակիցը բազմապատկվում է 12/n ցուցանիշով, որտեղ n-ը 1 տարուց ավելի գործունեություն ծավալած ընկերությունների համար տարվա սկզբից ամիսների քանակն է, իսկ մեկ տարուց քիչ գործունեություն ծավալած ընկերությունների համար` գործունեության իրականացման ամիսների քանակն է: Ընդ որում, եթե ընկերությունը գործել է ոչ ամբողջական ամիս, ապա սույն հարաբերակցության հաշվարկում այն համարվում է 1:
Եթե հարաբերակցության հայտարարը 0 է, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Ե տարրի գնահատմանը: Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 1, թիվ 5 հաշվետվությունների տվյալների հիման վրա:

 

Լ - Իրացվելիություն

 

Այս բաժնի հարաբերակցությունները բնութագրում են ապահովագրական ընկերության` առանց կորուստների և ժամանակին ապահովադիրների պահանջները բավարարելու, պատշաճ ձևով իրացվելիության հնարավոր տատանումները կառավարելու ունակությունը: Լ տարրի գնահատման համար հաշվարկվում են Լ1-Լ3 բաղադրիչ հարաբերակցություններ:

 

Հարաբե-
րակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Լ1

((Ցպահանջ ակտիվներ + մինչև մեկ տարի մարման ժամկետայնություն ունեցող ակտիվներ + մեկ տարուց ավելի մարման ժամկետայնություն ունեցող ՀՀ պետական և ՀՀ ԿԲ-ի կողմից թողարկված արժեթղթեր)/ (Ժամկետանց պարտավորու-թյուններ + ցպահանջ պարտավորություններ + մինչև մեկ տարի մարման ժամկետով պարտավորություններ))*100

150% < Լ1 =5
120% < Լ1 ≤ 150% =4
100% < Լ1 ≤ 120% =3
90% < Լ1 ≤ 100% =2
Լ1 ≤ 90% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 7 հաշվետվության տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբե-րակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարա-բերակցության հայտարարն է 0, ապա Լ2 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1:

Լ2

(Բարձր իրացվելի ակտիվներ / (Ժամկետանց պարտավորու-թյուններ + Ցպահանջ պարտավորություններ + մինչև 30օր մարման ժամկետով պարտավորություններ))*100

Լ2  150% =5
150% > Լ2  120% =4
120% > Լ2  100% =3
100% > Լ2  80% =2
Լ2 < 80% =1

Հարաբերակցության հաշվարկը կատարվում է Կանոնակարգ 3/04-ի թիվ 3, թիվ 7 հաշվետվությունների տվյալների հիման վրա` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ:
Եթե հարաբերակցության հայտարարը և համարիչը 0 են, ապա այս հարաբերակցությունը չի մասնակցում Լ տարրի գնահատմանը: Սակայն, եթե միայն հարաբերակցության հայտարարն է 0, ապա Լ3 հարաբերակցությունը գնահատվում է 5, իսկ, եթե միայն համարիչն է 0` ապա 1:

 

Ս - Շուկայական ռիսկերի նկատմամբ զգայունություն

 

Սույն բաժնի հարաբերակցությունները գնահատում են ապահովագրական ընկերության զգայունությունը շուկայական ռիսկերի նկատմամբ: Ս տարրի գնահատման համար հաշվարկվում է Ս1 բաղադրիչ հարաբերակցությունը:

 

 

Հարաբերակցություն

Հարաբերակցության սահմանումը

Հարաբերակցության միջակայքը և դրա համապատասխան գնահատականը

Հարաբերակցության բնութագիրը

Ս1

(Արտարժութային առավելագույն դիրք/ Ընդհանուր նորմատիվային կապիտալ)*100

Ս1 ≤ 10% =5
10% < Ս1 ≤ 20% =4
20% < Ս1 ≤ 25% =3
25% < Ս1 ≤ 30% =2
Ս1> 30% =1

Հարաբերակցությունը գնահատում է ապահովագրական ընկերության զգայունությունը արտարժութային ռիսկի նկատմամբ:
Հարաբերակցության համարիչում վերցվում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ արտարժութային առավելագույն դիրքերից առավելագույնի մեծությունը:
Արտարժութային առավելագույն դիրքը հաշվարկվում է Կանոնակարգ 3/02-ի համաձայն:
Հարաբերակցության հաշվարկում ընդհանուր նորմատիվային կապիտալը մասնակցում է հաշվետու եռամսյակի վերջին ամսվա միջին օրական մեծությամբ:
Հաշվարկը կատարվում է համաձայն Կանոնակարգ 3/04-ի թիվ 3 հաշվետվության: