Գլխավոր տեղեկություն
Номер
N 16-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2011-19.12.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.4
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
30.06.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.06.2011
Дата вступления в силу
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611331

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2011 թ.

ք. Երևան

 N 16-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՏԱՌԱՍԽԱԼԸ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ընտրողների ցուցակում տառասխալ կամ տեխնիկական վրիպակ հայտնաբերելու դեպքում (ընտրողի վերաբերյալ մնացած տվյալների համապատասխանության դեպքում), այդ մասին տեղեկացնելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների սյունակում նշում է ճշգրտված տվյալը և ընտրողին հնարավորություն տալիս մասնակցել քվեարկությանը։

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան