Գլխավոր տեղեկություն
Номер
N 642-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2011-30.12.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.07.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2011
Дата вступления в силу
13.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հուլիսի 2011 թվականի N 642-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՆԻՍՏԻ N 43 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների ծրագրի մասին» N 43 արձանագրային որոշման (այսուհետ` որոշում) պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

 1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 2011 թվականի ընթացքում կազմակերպել Հայաստանի Հանրապետության էներգետիկ հաշվեկշռի կազմման նախապատրաստական աշխատանքները` օգտագործելով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հնարավորությունները և համագործակցելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայության հետ, հիմնվելով Եվրոպական միության երկրներում կիրառվող նորմատիվային փաստաթղթերի վրա:

 2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

 1) որոշման 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույն որոշման ընդունմանը հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ներկայացնել որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և դրանց մշակման ժամանակացույցը.

 2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում, որոշման N 2 աղյուսակի 2-րդ կետի պահանջների կատարման նպատակով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ներկայացնել առաջարկություններ էներգախնայողության բնագավառում նշված պետական մարմինների լիազորությունների սահմանների, ինչպես նաև գործառույթների վերաբերյալ:

 3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`

 1) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման կատարմանն ուղղված անհրաժեշտ իրավական ակտերի համալիր ցանկի ընդունման ժամանակացույցը.

2) ամփոփել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ներկայացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել էներգախնայողության ոլորտի պետական լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համատեղ լիազորություններն ու գործառույթները սահմանող կարգ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 12
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2011, N 1300-Ա 30.12.2011, N 642-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան