Գլխավոր տեղեկություն
Номер
N 948-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2011-13.03.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.20/44(847) Հոդ.1084
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.07.2011
Дата вступления в силу
21.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2011 թվականի N 948-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու միջոցառումների իրականացման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հուլիսի 14
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 30-ի N 948-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԱԴԻՈՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրականացնող մարմինը

Իրականացման ժամանակահատվածը

Իրականացման պատասխանատուն

1

2

3

4

5

1.

Թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման ծրագրի տեխնիկական, տնտեսական ու ֆինանսական սցենարների մշակում և հաստատում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2011 թ.
սեպտեմբեր

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2.

Ներկայումս գործող անալոգային հեռարձակման հանրապետական ցանցի ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակի և տեխնիկական հագեցվածության ուսումնասիրում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)

2011 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

3.

Ծրագրի նախագծային աշխատանքների պատվիրում համապատասխան մասնագիտական կառույցին (մրցույթի հիման վրա) և նախագծից բխող աշխատանքային նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2011 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

4.

Մասնագիտական կառույցի կողմից նախագծային աշխատանքների կատարում, փորձաքննության իրականացում և պատվիրատուի կողմից ընդունում

մասնագիտական կառույց

պատվիրատու կազմակերպություն
(համաձայնությամբ)

2011 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

5.

Թվային հեռուստառադիոհեռարձակման ազգային ստանդարտների մշակում և ընդունում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ
(համաձայնությամբ)

2011 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

6.

Ծրագրի ֆինանսական (ներդրումային) եղանակի ընտրություն, տեխնիկական առաջադրանքի կազմում, թվային հեռարձակման ցանցի կառուցման համար կապալառու կազմակերպության ընտրություն (մրցույթի հիման վրա) և պայմանագրի կնքում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ
(համաձայնությամբ)

2012 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

7.

Թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրմանը պետական աջակցության ծրագրի մշակում և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2012 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

8.

Թվային հեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, թեստավորում և կարգաբերում՝ ըստ հետևյալ փուլերի`

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ(համաձայնությամբ)

պայմանագրի կնքման ժամկետ + 24 ամիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

1-ին փուլ`
Կենտրոն՝ քաղ. Երևան, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզեր

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

կապալառու կազմակերպություն
(համաձայնությամբ)

պայմանագրի կնքման ժամկետ + 10 ամիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

2-րդ փուլ`
Հյուսիս՝ ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզեր

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

կապալառու կազմակերպություն
(համաձայնությամբ)

պայմանագրի կնքման ժամկետ + 18 ամիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

3-րդ փուլ`
Հարավ՝ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

կապալառու կազմակերպություն(համաձայնությամբ)

պայմանագրի կնքման ժամկետ + 24 ամիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

9.

Ծրագրի կապալառու կազմակերպության կողմից թվային ցանցի շահագործում, սպասարկում և տեխնիկական անձնակազմի վերապատրաստում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

կապալառու կազմակերպություն(համաձայնությամբ)

ցանցի ներդրման փուլերի ամբողջ ընթացքը + 1 տարի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

10.

Անալոգային հեռարձակման անջատում և ցանցի ապամոնտաժում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

կապալառու կազմակերպություն
(համաձայնությամբ)

2014 թ.
4-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան