ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2008 թվականի N 444-Ն
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը` 25000 դրամ:
(1-ին կետը փոփ. 28.07.11 N 1089-Ն)
2. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով պատվովճարի վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացնել 150,470.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), այդ թվում` 2008 թվականի երրորդ եռամսյակում` 139,632.5 հազ. դրամ:
(2-րդ կետը փոփ. 04.12.08 N 1447-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանելու մասին» N 2189-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. մայիսի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.07.2019, N 824-Ն | 01.08.2019, N 444-Ն | |
26.03.2015, N 357-Ն | 01.05.2015, N 444-Ն | |
28.07.2011, N 1089-Ն | 01.09.2011, N 444-Ն | |
04.12.2008, N 1447-Ն | 18.12.2008, N 444-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|