Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2011-02.07.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.16
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
11.07.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
11.07.2011
Дата вступления в силу
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611323

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հուլիսի 2011 թ.

ք. Երևան

 N 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՐԱՎԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹՎԻՑ ԿԱԽՎԱԾ ՈՐՈՇԵԼԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը և համայնքում ավագանու անդամների թիվը, ընտրողների թվից կախված, որոշելը կանոնակարգելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտողների ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը,

2) արտահերթ ընտրությունների դեպքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը ընտրողների թվից կախված որոշելու համար լիազոր մարմինը մինչև թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացման համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի սկիզբը (քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ) կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը,

3) համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների գրանցումից հետո ընտրողների ցուցակների ճշգրտմամբ պայմանավորված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թվի ավելացման դեպքում թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը չի փոխվում, իսկ ընտրողների թվի նվազման դեպքում, որը հանգեցնում է ընտրական գրավի գումարի չափի նվազման, ընտրական գրավի գումարի տարբերությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձնում է թեկնածուներին,

4) համայնքի ավագանու անդամների թիվը ընտրողների թվից կախված որոշելու համար հիմք է ընդունվում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունում նշված ընտրողների ընդհանուր թիվը:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան