Գլխավոր տեղեկություն
Номер
N 17-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2011-19.12.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.5
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
30.06.2011
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
30.06.2011
Дата вступления в силу
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2011 թ.

ք. Երևան

 N 17-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 8-րդ մասով, 121-րդ հոդվածի 3-րդ մասով և 161-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք համարներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, ընտրական ցուցակից թեկնածուի անունը (սույն կետում այսուհետ` թեկնածուի անուն) քվեաթերթիկներից հանում են տեղամասային ընտրական հանձնաժողովները մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը` հորիզոնական գիծ քաշելով քվեաթերթիկի այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա,

2) քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետ 1-ին ենթակետին համապատասխան կատարված նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ,

3) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուի անունը հանվում է այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական հիմքը նշելու միջոցով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան