«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11611156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ |
28 դեկտեմբերի 2010 թ. N 32-Ն |
29 դեկտեմբերի 2010 թ. N 801-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 31-Ն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 490-Ն «Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» համատեղ հրամանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` ___________ Մ. Վարդանյան |
|
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում են տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից գնահատման մեթոդական ուղեցույցը:
2. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները բնութագրվում են հետևյալ ենթաչափորոշիչներով և գնահատման միավորներով:
1) Ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն (առավելագույնը` 1,5 միավոր).
2) Ուղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն (առավելագույնը` 1,5 միավոր).
3) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (առավելագույնը` 0,5 միավոր).
4) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում, և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում (առավելագույնը` 0,5 միավոր).
5) Ոչ պետական միջոցներով հաշվետու տարում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներ (առավելագույնը` 1,0 միավոր):
3. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքի ընդհանուր գնահատականը որոշվում է բոլոր ենթաչափորոշիչներով հաշվարկված գնահատականների հանրագումարով:
4. Գնահատման նվազագույն միավորը 0-ն է:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԸՍՏ ԵՆԹԱՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
4. Ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն (ԱՃ)
1) Ենթաչափորոշիչը գնահատվում է ելնելով`
ա. Հայաստանի Հանրապետության մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վիճակից գարուն, ամառ, աշուն ժամանակահատվածում և ձմեռ ժամանակահատվածում,
բ. այդ ճանապարհների վրա ծախսված ֆինանսական միջոցներից:
2) Ենթաչափորոշչի գնահատման համար հիմք են ընդունվում.
ա. Հայաստանի Հանրապետության մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկանք (Ձև 1),
բ. ավտոմոբիլային ճանապարհի վիճակի համար սահմանված կշիռներ (Ձև 2),
գ. հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ծախսված պետական ֆինանսական միջոցները (Ձև 3),
դ. հաշվետու տարվա ձմեռային ժամանակահատվածում ճանապարհների սահմանափակ անցանելիության և անանցանելիության դեպքերի վերաբերյալ տեղեկանք (Ձև 4),
ե. ձմեռային պայմանների խստությունը հաշվի առնող գործակից (Ձև 5):
3) Ենթաչափորոշչի հաշվարկման ձևը բերված է Ձև 6-ում:
5. Ուղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն (Աուղ)
1) Ենթաչափորոշչի գնահատման համար հիմք է ընդունվում`
Հայաստանի Հանրապետության մարզերում առկա համայնքների և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ապահովված համայնքների թվի վերաբերյալ տեղեկանք (Ձև 7):
2) Ենթաչափորոշչի հաշվարկը բերված է Ձև 8-ում:
6. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում (Իակտ):
(Աջակցություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և(կամ) պաշտպանական գոտում գովազդների, հաղորդակցուղիների, սպասարկման օբյեկտների և այլ կառույցների տեղադրման համաձայնեցումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթևեկության համաձայնեցումը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, Ներմարզային ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի կազմակերպման համաձայնեցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ներմարզային ավտոբուսային /միկրոավտոբուսային/ կանոնավոր փոխադրումների երթուղիների կազմակերպման մրցութային հանձնաժողովների կազմում, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչների ապահովում և այլն):
1) Ենթաչափորոշչի գնահատման առավելագույն 0,5 միավոր տրվում է այն մարզերին, որոնք տվյալ ենթաչափորոշչին առնչվող գործառույթներից ոչ մեկում չեն թերացել:
2) Յուրաքանչյուր մեկ դեպքի չկատարման համար առավելագույն գնահատականը (0,5) նվազեցվում է 0,1 միավորով:
7. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում, և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում (Գհամ):
(ՀՀ միջպետական և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ՀՀ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին սպառնացող սողանքների, քարաթափերի կանխարգելման, ճանապարհների օտարման շերտի սանիտարական պատշաճ վիճակի ապահովման միջոցառումների փոխհամաձայնեցված իրականացում և այլն):
1) Ենթաչափորոշչի առավելագույն 0,5 միավոր տրվում է այն մարզերին, որոնք տվյալ ենթաչափորոշչին առնչվող գործառույթներից ոչ մեկում չեն թերացել:
2) Յուրաքանչյուր մեկ դեպքի չկատարման համար առավելագույն գնահատականը (0,5) նվազեցվում է 0,1 միավորով:
8. Ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ճանապարհաշինական աշխատանքներ (Ճոչպետ)
1) Ենթաչափորոշչի մասով առավելագույն 1,0 միավորը տրվում է այն մարզին, որը հաշվետու տարում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում ճանապարհային գործունեություն իրականացնելու համար ներգրավել է ամենաշատ ոչ պետական (բարեգործական) ֆինանսական միջոցները:
2) Մնացած մարզերը գնահատվում են այդ մարզի գնահատականի հետ համեմատական կարգով հետևյալ կերպ.
Ճոչ.պետ | = | Ֆհաշx1 |
Ֆշատ |
ա. Ֆ հաշ- հաշվարկվող Հայաստանի Հանրապետության մարզի ոչ պետական ֆինանսական միջոցներ ներգրավման չափն է /մլն դրամ/ (Ձև 9).
բ. Ֆ շատ- Հայաստանի Հանրապետության մարզերից հաշվետու տարում ոչ պետական միջոցների ամենաշատ ներգրավում ունեցող մարզի ցուցանիշն է, որի արժեքը ընդունվում է Հայաստանի Հանրապետության մարզերի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա (Ձև 9)` համեմատության միջոցով:
9. Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետի կողմից կատարված աշխատանքները գնահատում է հետևյալ կերպ`
ՏՃ= Աճ+Աուղ+Իակտ+Գհամ+Ճոչպետ
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հայաստանի Հանրապետության ---------------------------- մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների
վիճակի վերաբերյալ 20------- թ. ------------- դրությամբ
Ճանապարհի |
Ճանապարհի երկարությունը (կմ) | ||||
ընդհամենը |
ըստ վիճակի | ||||
երաշխիքային |
լավ |
բավարար |
վատ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Հանրապետական |
|||||
Տեղական |
|||||
ընդհանուրը |
Ճանապարհի վիճակի վերաբերյալ տեղեկանքը կազմվում և ներկայացվում է մարզպետարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշման հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն/ 2010 թվականի համար` 2004թ. դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշման հավելվածի աղյուսակ 1-ի համաձայն/:
Ձև 2
Ավտոմոբիլային ճանապարհների վիճակի գնահատման համար սահմանված կշիռներ
Ճանապարհի վիճակի գնահատականը |
կշիռը |
երաշխիքային |
5 |
լավ |
4 |
բավարար |
2 |
վատ |
1 |
2010 թվականի համար ճանապարհների վիճակի գնահատականները համապատասխանաբար կլինեն` լավ, բավարար, վատ և շատ վատ:
Ձև 3
ՏԵՂԵԿԱՆՔ
Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության ------------------- մարզի ենթակայության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա ծախսված պետական ֆինանսական միջոցների վերաբերյալ (մլն դրամ)
Ավտոմոբիլային ճանապարհները |
Ֆինանսական միջոցների չափը |
1 |
2 |
Հանրապետական |
|
Տեղական |
|
ընդամենը |
Ներկայացվում է մարզպետարանի կողմից:
Ձև 4
ՏԵՂԵԿԱՆՔ
Հաշվետու տարվա ձմեռային ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ------------------ մարզի ենթակայության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների սահմանափակ անցանելիության և անանցանելիության դեպքերի վերաբերյալ
Ավտոմոբիլային ճանապարհները |
Դեպքերի քանակը | |
Սահմանափակ |
Անանցանելիության | |
1 |
2 |
3 |
Հանրապետական |
||
Տեղական |
||
ընդամենը |
Ներկայացվում է մարզպետարանի կողմից:
Դեպքը համարվում է սահմանափակ անցանելի, եթե ձմեռային ժամանակահատվածում ճանապարհը փակ է`
Հանրապետական նշանակության ճանապարհի համար` մինչև 1 օր
Տեղական նշանակության ճանապարհի համար` մինչև 2 օր
Դեպքը համարվում է անանցանելի, եթե ձմեռային ժամանակահատվածում ճանապարհը փակ է`
Հանրապետական նշանակության ճանապարհի համար` 1 օրից ավելի
Տեղական նշանակության ճանապարհի համար` 2 օրից ավելի
Սահմանափակ անցանելիության յուրաքանչյուր դեպքի համար արդյունավետության գնահատականը նվազեցվում է 0,05 միավորով, իսկ անանցանելիության յուրաքանչյուր դեպքի համար 0,1 միավորով:
Ձև 5
Ձմեռային պայմանների խստությունը հաշվի առնող գործակից /Գխ/
N |
Մարզի անվանումը |
Ձմեռային պայմանների խստության |
1 |
2 | |
1 |
Արագածոտն |
|
2 |
Արարատ |
|
3 |
Արմավիր |
|
4 |
Գեղարքունիք |
|
5 |
Լոռի |
|
6 |
Կոտայք |
|
7 |
Շիրակ |
|
8 |
Սյունիք |
|
9 |
Վայոց ձոր |
|
10 |
Տավուշ |
Սահմանվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից գնահատման գործընթացում
Գխ-ձմեռային պայմանների խստությունը հաշվի առնող գործակցի արժեքը սահմանվում է 0,5 -ից մինչև 1,0 միավորի սահմաններում
0,5 -ը տրվում է հաշվատու տարում ձմեռային ավելի խիստ պայմաններ ունեցող մարզերին. մնացած մարզերին համեմատական կարգով տրվում է ավելի բարձր արժեք /0,6, 07,….1,0/: Այսինքն հաշվետու տարում ավելի խիստ պայմաններ ունեցող մարզի գնահատականը նվազեցվում է ավելի քիչ:
Ձև 6
Ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետության հաշվարկ ըստ ճանապարհների նշանակության և ըստ մարզերի
N |
Մարզի |
Ճանապ. |
Ճանապ. |
Հաշվետ. |
1կմ-ի վրա ծախսված ֆինանս. |
Միջին |
Սահմանափակ |
Անանցանելիության համար |
Արդյունավետության գնահատականը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1 |
Արագածոտն |
||||||||
2 |
Արարատ |
||||||||
3 |
Արմավիր |
||||||||
4 |
Գեղարքունիք |
||||||||
5 |
Լոռի |
||||||||
6 |
Կոտայք |
||||||||
7 |
Շիրակ |
||||||||
8 |
Սյունիք |
||||||||
9 |
Վայոց ձոր |
||||||||
10 |
Տավուշ |
||||||||
11 |
Նվազագույնը |
Որտեղ` Ս1- Ս10 Ձև 6-ին համապատասխան սյունակների տվյալներն են:
Եթե աղյուսակ 7-ի սյունակ 5-ը հավասար է 0-ի ապա` տվյալ մարզի համար Ս 10-ը հաշվարկվում է հետևյալ կերպ`
Ս10 | = | Ս4X1,5 |
5 |
Որտեղ «5» թիվը ճանապարհի /երաշխիքային/լավ/ վիճակին տրված կշիռն է:
Սյունակ 3-ի տվյալները վերցվում են աղյուսակ 1-ին համապատասխան նշանակության ճանապարհների 2-րդ սյունակի «ընդհանուրը» տողից:
Սյունակ 4-ի 5, 4, 2 և 1 թվերը վերցվում են ձև 2-ից:
Լե, Լլ, Լբ և Lվ -տվյալ նշանակության (հանրապետական, տեղական) համապատասխանաբար երաշխիքային, լավ, բավարար և վատ վիճակ ունեցող ճանապարհների երկարություններն են, որոնք վերցվում են ձև 1-ից:
Լընդ- տվյալ նշանակության (հանրապետական, տեղական) Լե, Լլ, Լբ և Lվ ճանապարհների ընդհանուր գումարն է:
Սյունակ 5-ի արժեքները վերցվում են ձև 3-ից:
Սյունակ 8-ի Nսա և Սյունակ 9-ի Nաա արժեքները վերցվում են ձև 4-ին համապատասխան սյունակից:
Սյունակ 10-ի Գխ գործակիցը վերցվում է աղյուսակ 5-ից:
Սյունակ 10-ի Ս7Տ11-ը 7-րդ սյունակի 11-րդ տողի ցուցանիշն է: Այն 7-րդ սյունակի ամենափոքր ցուցանիշն է (միջին կշռված վիճակի 1 միավորի համար ամենաքիչ ֆինանսական միջոցներ ծախսած մարզի ցուցանիշն է):
Տվյալ մարզում տարբեր նշանակության (հանրապետական, տեղական) ճանապարհների համար արդյունավետությունը հաշվարկվում է առանձին-առանձին, իսկ մարզի միջին ընդհանուր արդյունավետությունը որոշվում է հետևյալ բանաձևով`
Աճ | = | ԱհxLհ+ԱտxLտ |
Lհ+Lտ |
Որտեղ` Ահ, Ատ -համապատասխանաբար հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների արդյունավետություններն են:
Ձև 7
ՏԵՂԵԿԱՆՔ
20 ------- թվականի -------- դրությամբ Հայաստանի Հանրապետության __________ մարզում առկա համայնքների և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ապահովված համայնքների թվի վերաբերյալ
N |
Մարզում առկա համայնքների թիվը |
Մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ապահովված համայնքների թիվը |
1 |
2 |
3 |
Ներկայացվում է մարզպետարանի կողմից:
Ձև 8
Հայաստանի Հանրապետության մարզերում ուղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետության գնահատում
N |
Մարզի անվանումը |
Մարզում առկա
|
Մարզի ընդհանուր
|
Արդյունավետության |
(Հ) |
(Տ) |
Ա=1,5xՏ/Հ | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Արագածոտն |
|||
2 |
Արարատ |
|||
3 |
Արմավիր |
|||
4 |
Գեղարքունիք |
|||
5 |
Լոռի |
|||
6 |
Կոտայք |
|||
7 |
Շիրակ |
|||
8 |
Սյունիք |
|||
9 |
Վայոց ձոր |
|||
10 |
Տավուշ |
Ձև 9
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության ------------------------- մարզի կողմից հաշվետու տարում ոչ պետական միջոցներով իրականացված ճանապարհաշինարարական
աշխատանքների վերաբերյալ
N |
Ավտոմոբիլային ճանապարհի անվանումը` ըստ անվանացանկի և կիլոմետրի |
Ֆինանսական միջոցների ներդրումների չափը/մլն դրամ/ |
|
1 |
2 |
|
|
|
|
|
|