Գլխավոր տեղեկություն
Номер
N 463-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (11.04.2011-11.07.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հոդ.143
Принят
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата принятия
24.12.2010
Подписан
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
24.12.2010
Дата вступления в силу
11.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 մարտի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 32211139

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ

   

28 դեկտեմբերի 2010 թ. N 25-Ն

24 դեկտեմբերի 2010 թ. N 463-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 2 հավելվածի 9‑րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել «Հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 26-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 243-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարար
___________ Ա. Գևորգյան

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի
նախագահ

___________ Ե. Զախարյան

 

 

Հավելված 1

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2010 թ. դեկտեմբերի 28-ի

թիվ 25-Ն

և ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի պետական

կոմիտեի նախագահի

2010 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 463-Ն

համատեղ հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

 

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Ենթաչափորոշիչներ

Առավելագույն գնահատականը

Գնահատման չափորոշիչները

1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

1

 

Հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վիճակը (ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 2)

0.3

ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ
Մինչև 70%-0.1
70%-90%-0.2
90%-100%-03

Պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման մակարդակը (ՀՀ հողային օրենսգիրք, հոդվածներ 57 և 100)

0.3

Ժամանակացույցով
նախատեսված
համայնքներում
իրականացված
Ստուգումների քանակի
համեմատությամբ Մինչև
70%-0.1
70%-90%-0.2
90%-100%-03

Հողամասերի օտարումից գոյացած միջոցների նպատակային օգտագործման վիճակր համայնքներում (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք, հոդված 84)

0.1

Հողամասերի օտարում
իրականացրած
համայնքների քանակի
համեմատությամբ
Մինչև 50%-0
50-%-100%-0.1

Գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման վիճակր (Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին ՀՀ օրենք, հոդված 5)

0.3

Շարքից դուրս եկած կետերի քանակը մարզի վարչական սահմաններում
գտնվող կետերի համեմատությամբ
Մինչև 70-%-0.1
70-%-90%-0.2
90-%-100%-0.3

2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում

1

 

Համագործակցություն՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու ծրագրի իրականացման աշխատանքներում

0.3

 

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմում (ՀՀ կառավարության 17.01.2001թ. N 30 որոշում)

0.3

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած սխեմաների քանակը, քննարկման ներկայացվածների համեմատությամբ
Մինչև 70-%-0.1
70-%
90%-0.2
90-%
-100%0.3

Մարզի հողային հաշվեկշռի կազմում և ժամանակին լիազոր մարմնին ներկայացում ՀՀ կառավարության որոշում (ՀՀ կառավարության 23.10.2000թ. N 656 որոշում)

0.4

Ներկայացման ժամկետի խախտման դեպքում՝ -0

3. Մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը

0.5

Դրանց իսպառ բացակայության դեպքում՝ 0, աոկա քաղաքաշինական, հողաշինարարական
նախագծերի քանակի համեմատությամբ
Մինչև 50%-֊0.1
50%-80%-03
80%-100%-0.5

4. Ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը

0.5

Ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների վերացման քանակը՝ հայտնաբերվածների համեմատությամբ
Մինչև 50%-0.1
50%-
80%-03
80%-100%-0.5

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.04.2015, N 84-Ն 11.07.2015, N 463-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան