«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 հունիսի 2011 թ. |
N 271-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի ժդ) ենթակետը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 42-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 343-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Համարների կամ կոդերի զբաղեցման թույլտվության հատկացման և օգտագործման կանոնները» լրացնել 2.4.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.4.1 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորների կողմից սույն կանոնների 2.4 կետով նախատեսված համարային շարքի օգտագործումը որոշվում է` ելնելով բաժանորդային համարների զբաղեցված լինելու հանգամանքից: Բաժանորդային համարը համարվում է զբաղեցված` հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայությունների մատուցման պայմանագրի գործողության, ինչպես նաև պայմանագրի լուծման պահից երեք ամսվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո տվյալ բաժանորդային համարը համարվում է ազատ և այլ բաժանորդներին` տրամադրման ենթակա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2014, N 235-Ն | 11.08.2014, N 271-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|