Գլխավոր տեղեկություն
Номер
N 1299-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (23.09.2011-17.06.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.09.22/53(856) Հոդ.1354
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2011
Дата вступления в силу
23.09.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.06.2023

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 1299-Ն

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1639-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիվանագիտական ծառայություն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը համապատասխան դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վրա, մինչև վերջիններիս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան դիվանագիտական աստիճաններ շնորհելը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար նվազագույն դիվանագիտական աստիճանները հաստատելու մասին» N 1639-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. սեպտեմբերի 14
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի  8-ի N 1299-Ն որոշման

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

Դիվանագիտական ծառայության պաշտոնը

Առաջարկվող նվազագույն
դիվանագիտական աստիճանը

Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
առանձնացված ստորաբաժանման ղեկավար,
վարչության պետ, առանձնացված
ստորաբաժանման ղեկավարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության
դեսպանության արտակարգ դեսպանորդ
և լիազոր նախարար

առաջին դասի խորհրդական

բաժնի պետ, աշխատակազմի
առանձնացված ստորաբաժանման բաժնի պետ

երկրորդ դասի խորհրդական

խորհրդական, հյուպատոս

առաջին դասի առաջին քարտուղար

առաջին քարտուղար, փոխհյուպատոս

առաջին դասի երկրորդ քարտուղար

երկրորդ քարտուղար

երրորդ քարտուղար

երրորդ քարտուղար

կցորդ

կցորդ

կցորդ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.06.2023, N 951-Ն 17.06.2023, N 1299-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան