Գլխավոր տեղեկություն
Номер
N 825-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.06/41(844) Հոդ.958
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.06.2011
Дата вступления в силу
30.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2011 թվականի N 825-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 663-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նպատակով իրականացվելիք միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 663-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 24667428 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 21
Երևան