Գլխավոր տեղեկություն
Номер
N 874-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2011-06.04.2012)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2011
Дата вступления в силу
07.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2011 թվականի N 874-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև 2010 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության գծային մեքենաները, շտապ օգնության ռեանիմոբիլները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերվում են Երևան քաղաքի համայնքային և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերություններին, Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բուժծառայությանը` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին եռակողմ պայմանագրերի կնքումը Երևան քաղաքի համայնքային և մարզպետարանների ենթակայության առողջապահական բաժնետիրական ընկերությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող մարմինների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերման վերացման հնարավորության մասին:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` կազմակերպել նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների արժեքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում ներդնելու հետ կապված աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 6
Երևան

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 17-ի N 874-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը

1.

Գծային շտապ օգնության մեքենաներ (Ֆորդ-Տրանզիտ, մակնիշը` ՋիԻքս5038ԻքսՋիԷյջԶեթՍի (JX5038XJHZC)

68

2.

Գծային շտապ օգնության մեքենաների օժանդակ սարքավորումներ

 

1)

պատգարակ

68

2)

էլեկտրասրտագրի ապարատ

68

3)

արտածծիչ

68

4)

տոնոմետր

68

5)

առաջին օգնության հավաքածու

68

6)

թթվածնային համակարգ

68

3.

շտապ օգնության ռեանիմոբիլներ (Ֆորդ-Տրանզիտ,
մակնիշը` ՋիԻքս5038ԻքսՋիԷյջ ԶեթՍի JX5038XJHZC)

20

4.

Շտապ օգնության ռեանիմոբիլների օժանդակ սարքավորումներ

 

1)

պատգարակ

20

2)

շնչառական սարք

20

3)

մոնիթոր

20

4)

էլեկտրասրտագրի ապարատ

20

5)

ինֆուզիոն պոմպ

20

6)

դեֆիբրիլիատոր

20

7)

արտածծիչ

20

8)

տոնոմետր

20

9)

առաջին օգնության հավաքածու

20

10)

թթվածնային համակարգ

20

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունիսի 17-ի N 874-Ա որոշման

 

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

Նվիրաբերություն ստացողը կամ
պետական կառավարչական
հիմնարկը, որին գույք է ամրացվում

Շտապ օգնության
ռեանիմոբիլների և դրանց օժանդակ սարքավորումների թիվը

Նվիրաբերվող
շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների թիվը

Երևան

Երևանի քաղաքապետարանի «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերություն

10

25

ՀՀ Շիրակի մարզ

Գյումրու «Շտապ օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերություն

1

5

«Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

ՀՀ Լոռու մարզ

Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերություն

1

3

«Սպիտակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Տաշիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

ՀՀ Արագածոտնի մարզ

«Աշտարակի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

 

«Թալինի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

«Ծաղկահովտի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

ՀՀ Արարատի մարզ

«Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

1

«Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Արարատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

ՀՀ Արմավիրի մարզ

«Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Վաղարշապատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

 

2

ՀՀ Գեղարքունիքի մարզ

«Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

 

«Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Վարդենիսի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

ՀՀ Կոտայքի մարզ

«Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Աբովյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

1

«Չարենցավանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Նոր Հաճնի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

ՀՀ Սյունիքի մարզ

«Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

1

«Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Մեղրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

 

ՀՀ Տավուշի մարզ

«Իջևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

 

ՀՀ Վայոց ձորի մարզ

«Ջերմուկի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

1

1

«Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերություն

 

1

Այլ գերատեսչություններ

ՀՀ ոստիկանության բուժծառայություն

 

1

 Ընդամենը

20

68

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան