Գլխավոր տեղեկություն
Номер
N 873-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2011
Дата вступления в силу
07.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 873-Ա

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման (պայմանագիր` N JR2/W2/017) նպատակով 2011 թվականի մարտի 21-ին անցկացված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի՝ 2011 թվականի մարտի 29-ին հաստատված N JR2/W2/017 մրցույթի արդյունքները՝ 592,814,884 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պայմանագրային արժեքով՝ մրցույթի հաղթող ճանաչելով «ՀԱԷԿ-ի Շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հուլիսի 6
Երևան