ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 872-Ա
ՏԻԳՐԱՆ ՍԼՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տիգրան Գագիկի Սլոյանին (ծնվ.` 1987 թվականի դեկտեմբերի 14-ին, հասցեն` քաղ. Երևան, Սասունցի Դավթի նրբ., տուն 48: Սովորում է Մասսաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտում, որն աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.11.2012, N 1497-Ա | 04.12.2012, N 872-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|