1 |
2 |
3 |
4 |
NN ը/կ |
Ծառայության տեսակը |
Ծառայության մատուցման ժամկետը |
Վճարի չափը (դրամ) |
1. |
Հասարակական միավորումների, հիմնադրամների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների, արհեստակցական միությունների, գործատուների միությունների պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում, ինչպես նաև դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառում կամ հաշվառման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
60000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
40000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
2. |
Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման կամ հաշվառման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում: |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
100000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
50000 |
3. |
Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների ոչ ստանդարտ կանոնադրությունների դեպքում (բացառությամբ էլեկտրոնային եղանակով անհատ ձեռնարկատիրոջ և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 120-Ն որոշման) պետական գրանցում կամ գրանցման գրավոր մերժում՝ նշելով մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում: |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
15000 |
4. |
Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում 2-ից ավելի յուրաքանչյուր կանոնադրության տրամադրում` թղթային եղանակով |
|
1000 |
5. |
Իրավաբանական անձանց գրանցման ժամանակ 2-ից ավելի ոչ ստանդարտ կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում |
|
1000 |
6. |
Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ թղթային եղանակով տեղեկատվության տրամադրում |
նույն աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |
7. |
Իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրում` թղթային եղանակով |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
8. |
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
7000 |
9. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
10. |
Անվան, հայրանվան, ազգանվան փոխման եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
50000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
11. |
Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման եզրակացության հաստատում կամ մերժում |
երեք աշխատանքային օրվա ընթացքում |
30000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
20000 |
տասը աշխատանքային օրվա ընթացքում |
10000 |
12. |
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում |
երկու աշխատանքային օրվա ընթացքում |
150000 |
հինգ աշխատանքային օրվա ընթացքում |
120000 |
յոթ աշխատանքային օրվա ընթացքում |
90000 |
13. |
Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը |
մեկ աշխատանքային օրվա ընթացքում |
8000 |