Գլխավոր տեղեկություն
Номер
N 260-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2011-19.01.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.04.06/21(393) Հոդ.410
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.03.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2005
Дата вступления в силу
16.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 260-Ն

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մարտի 14
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 260-Ն որոշման

Կ Ա Ր Գ


ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(Վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

2. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

Սույն կարգի իմաստով «ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքավորման կարգաբերում» բառակապակցությունը նշանակում է սարքի մոնտաժումից հետո նրա աշխատանքային բնութագրերի համապատասխանեցում նախագծի հետ: Ռադիոակտիվ նյութեր պարունակող չափիչ սարքի ստուգաճշտումը (կալիբրավորում) կարգաբերման գործընթացի մի մասն է:

(2-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

3. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման վրա:

Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ազատման մակարդակները սահմանվում են ճառագայթային անվտանգության նորմերով:

(3-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

4. Ազատման մակարդակներից ցածր ճառագայթային բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար լիցենզիա չի պահանջվում:

(4-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`

ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել.

բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել:

(5-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 18.03.11 N 249-Ն)

 6. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված սարքավորումների անձնագիրը, սերտիֆիկատը.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված օբյեկտի բնութագիրը (նախագիծը).

ե) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.

զ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման որակի ապահովման ծրագրերը.

է) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման ժամանակ հնարավոր ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների մասին հրահանգները.

ը) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերում իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

թ) սույն կետի «դ», «ե», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձագիտական եզրակացությունը:

(6-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

7. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` հայտը մուտքագրվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

(7-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

8. Կարգավորող մարմինը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկությունների ստուգման կամ լրացուցիչ տեղեկությունների ստացման նպատակով կարող է անցկացնել ստուգում:

(8-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

9. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) հայտատուի իրավունքը` զբաղվելու հայտավորված գործունեության տեսակով.

գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված սարքավորումների և օբյեկտի աշխատանքային ու վթարային հրահանգների համապատասխանությունն անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին.

դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման հետ կապված գործունեություն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումն ու ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների իմացությունը:

(9-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

10. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին ներկայացված հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

(10-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

11. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

(11-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 12. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

(12-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

13. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիան վերաձևակերպվում է կամ գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(13-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

14. Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից:

 (14-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան

 

Ձև

 

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Հ Ա Յ Տ _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)


 

 

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

______________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, անունը, հայրանունը)

2. Հայտատուի գտնվելու կամ բնակության վայրը _________________________________
_______________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը _____________________________________
_______________________________________________________________
4. Ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել _____________________________________
_______________________________________________________________
5. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ` ___________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը կամ

ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)


_____ __________ 200  թ.

(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 260-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄՈՆՏԱԺՄԱՆ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԳԵՆԵՐԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ 
(Վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
________________________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

 

Կոմիտեի նախագահ_________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(Հավելված N2-ը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 

Մ. Թոփուզյան