Գլխավոր տեղեկություն
Номер
N 1170-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.08.2011
Дата вступления в силу
21.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1170-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հաշվեկշռում գտնվող 6 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2011 թվականի հունիսի 7-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով անցկացնել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 20
Երևան

 

 
 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 18-ի N 1170-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ դասական աճուրդով օտարման ենթակա 6 միավոր տրանսպորտային միջոցՆԵՐի

 

NN
ը/կ

Տրանսպորտային միջոցի մակնիշը

Պետհամա-րանիշը

Թողարկման
տարեթիվը

Գույքի գնահատված արժեքը
(դրամ)

Գույքի մեկնարկային գինը
(դրամ)

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

     70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

5.

«Ֆոլկսվագեն ՊԱՍՍԱՏ (PASSAT)»

184 ՍՍ 01

2006 թ.

1100000

1100000

18000

6.

«Ֆորդ Էքսպլորեր»

103 ՍՍ 01

1998 թ.

1800000

1800000

18000

7.

«Ֆորդ Էքսպլորեր»

104 ՍՍ 01

1999 թ.

1996000

1996000

18000

8.

«ԳԱԶ-32213»

128 ՍՍ 01

1998 թ.

1095000

1095000

18000

9.

«ԳԱԶ-2705»

190 ՍՍ 01

1998 թ.

1228000

1228000

18000

10.

«ՎԱԶ-2106»

131 ՍՍ 01

2001 թ.

919000

919000

18000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան