Գլխավոր տեղեկություն
Номер
N 378-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.09.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.09.15/22(405) Հոդ.361
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
10.08.2011
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.08.2011
Дата вступления в силу
25.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011414

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 օգոստոսի 2011 թ.
ք. Երևան

N 378-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 22-րդ հոդվածի 8-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 19-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի առավելագույն մեծությունը սահմանելու մասին» N 241-Ն որոշման 1-ին կետում «սահմանել 18,337 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի» բառերը փոխարինել «ընդունվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի 1-ին կետի 1-ին ենթակետով նշված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի համար սահմանված տվյալ տարվա սակագնի մեծությանը հավասար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան