Գլխավոր տեղեկություն
Номер
N 860-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2011-01.09.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.07.06/41(844) Հոդ.990
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2011
Дата вступления в силу
16.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 860-Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

4. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կամ ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

1

2

3

4

NN
ը/կ

Ծառայության տեսակը

Ծառայության
մատուցման ժամկետը

Վճարի չափը (դրամ)

1.

Ոչ առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների գրանցում կամ հաշվառում կամ գրանցման կամ հաշվառման գրավոր մերժում՝
նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում:

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

60000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

40000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

30000

2.

Վերակազմակերպումների պետական գրանցում կամ գրանցման կամ հաշվառման գրավոր մերժում՝
նշելով մերժման հիմքերը:
Առաջին գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող պատճառները վերացնելու դեպքում պետական գրանցումն իրականացվում է վճարված գումարին համապատասխան ժամկետներում:

երկու աշխատանքային օրվա ընթացքում

100000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

50000

3.

Առևտրային կազմակերպությունների ոչ ստանդարտ կանոնադրությունների դեպքում պետական գրանցում

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

30000

երկու աշխատանքային օրվա ընթացքում

20000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

15000

4.

Առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների հաշվառում

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

15000

երկու աշխատանքային օրվա ընթացքում

10000

5.

Առևտրային կազմակերպությունների նմուշային կանոնադրություն տրամադրելու դեպքում 2-ից ավելի յուրաքանչյուր կանոնադրության տրամադրում

 

1000

6.

Ոչ առևտրային կազմակերպությունների և դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների գրանցման ժամանակ 2-ից
ավելի կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրություն և հաստատում

 

1000

7.

Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

8000

8.

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

10000

երկու աշխատանքային օրվա ընթացքում

7000

երեք աշխատանքային օրվա ընթացքում

5000

9.

Քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ ուղղման, փոփոխման, լրացման եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

20000

տասը աշխատանքային օրվա ընթացքում

10000

10.

Անվան, հայրանվան, ազգանվան փոխման եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

50000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

30000

տասը աշխատանքային օրվա ընթացքում

20000

11.

Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերականգնման եզրակացության հաստատում կամ մերժում

երեք աշխատանքային օրվա ընթացքում

30000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

20000

տասը աշխատանքային օրվա ընթացքում

10000

12.

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում
մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում

երկու աշխատանքային օրվա ընթացքում

150000

հինգ աշխատանքային օրվա ընթացքում

120000

յոթ աշխատանքային օրվա ընթացքում

90000

13.

Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը

մեկ աշխատանքային օրվա ընթացքում

8000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 860-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

քաղ. Երևան

 ____ ________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ___________________________ -ի, որը գործում է ըստ __________________________________- ի, մի կողմից, և __________________ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին կարճ ժամկետում մատուցել ________________________________

___________________________________________ վճարովի ծառայություն։

1.2. Ծառայությունը մատուցվում է_____________ -րդ աշխատանքային օրը:

1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուին ծառայությունը տրամադրելու վերաբերյալ համապատասխան մատյանում նշում կատարելու և պատվիրատուի կողմից ստորագրվելու պահից:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:

2.2. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է_____________________ դրամ, որը լրիվ վճարված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:

3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Պայմանագրով նախատեսված ժամկետները խախտելու յուրաքանչյուր օրվա համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի չափով:

4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում սույն պայմանագրի 1.1-ին կետով նախատեսված ծառայության արդյունքում տրամադրվող փաստաթուղթն ստանալու համար, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:

4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:

4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։

 

 

Կողմերի հասցեներն ու վավերապայմանները

 

Պատվիրատու

Կատարող

__________________

__________________

__________________

__________________

__________________

__________________

__________________

__________________

(ստորագրությունը)

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան