Գլխավոր տեղեկություն
Номер
N 345-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.08.2011-13.12.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2011
Дата вступления в силу
27.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2011 թվականի N 345-Ա

 

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ  ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 521-Ա ՈՐՈՇՈՒՄՆ  ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի (այսուհետ` հանձնաժողով) կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արտակ Ազիզյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 521-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 26
Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ վարչապետի 2011 թ.
ապրիլի 26-ի N 345-Ա
որոշման

 

Ց Ա Ն Կ


ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ մշակույթի նախարարություն

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ սփյուռքի նախարարություն

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

 

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

(Հավելվածը խմբ. 30.08.11 N 817-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան