«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 36-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումների ձևերը` համաձայն N 2 հավելվածի,
3) ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականների ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Հավելված N 1 ՀՀ կենտրոնական ընտրական |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սույն կարգի 12-րդ կետով սահմանված իրավական ակտերի ուսուցումն է և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:
2. Դասընթացներ կարող են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար (այսուհետ` դիտորդ), որոնք ցանկանում են դիտորդական առաքելություն իրականացնելու շրջանակներում ներկա լինել ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում:
3. Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, դիտորդները:
4. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
5. Դասընթացները կազմակերպվում են Երևան քաղաքում և մարզերում (մարզերում` ըստ ընտրատարածքների) տարին առնվազն մեկ անգամ:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դասընթացներ կազմակերպելու մասին հայտարարություն է տարածում զանգվածային լրատվության միջոցներով, հայտարարությունը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
7. Հայտարարությունում նշվում է.
1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները,
2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը,
3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
4) դիմում ներկայացնելու և դասընթացն անցկացնելու վայրը:
8. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին, կուսակցությունը, դիտորդների դեպքում` հասարակական կազմակերպությունը, ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված դիմում:
9. Կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը դիմումին կից ներկայացնում է դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների, դիտորդների ցուցակը: Ցուցակը ներկայացվում է նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel տարբերակով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով: Կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը դասընթացների անցկացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաստատած ժամանակացույցի սահմաններում կարող է առաջարկել դասընթացի անցկացման ժամկետ և վայր, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված, դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների, դիտորդների թիվը ավելի է 20-ից:
10. Դասընթացներին մասնակցել ցանկացող քաղաքացիների, դիտորդների հաշվառումը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչությունը:
11. Դասընթացներն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հաստատած ժամանակացույցով, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
12. Դասընթացների ծրագիրը ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,
2) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք,
3) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:
13. Մեկ դասընթացի տևողությունը` ներառյալ ստուգարքը, 7 ակադեմիական ժամ է, որից 2 ակադեմիական ժամ` դասախոսության, 2 ակադեմիական ժամ` գործնական պարապմունքի, 1 ակադեմիական ժամ` ստուգարքի անցկացման և 2 ակադեմիական ժամ` գիտելիքի գնահատման համար: Դասընթացի ժամանակ ներկաների հաշվառում չի վարվում:
14. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման կամ ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` աշխատակազմ) աշխատակիցներ:
3. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ
15. Որակավորում շնորհվում է ստուգարքի արդյունքում` համակարգչային կամ թեստային ստանդարտ եղանակով: Ստուգարքն անցկացվում է դռնբաց, կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կուսակցության, հասարակական կազմակերպության լիազորված ներկայացուցիչներ, եթե կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը ներկայացրել է քաղաքացիների, դիտորդների ցուցակներ:
16. Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո, հայերեն լեզվով, թեստային ստանդարտ եղանակի դեպքում` գրավոր: Ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:
17. Թեստը բաղկացած է 2 մասից` հարցերից և խնդրից: Թեստի առաջին մասը ներառում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված իրավական ակտերին վերաբերող 30 հարց` առնվազն 3 ենթադրյալ պատասխանով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է, իսկ երկրորդ մասում` քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ մեկ խնդիր: Կազմվում է թեստերի առնվազն 7 տարբերակ, ստուգարքի ժամանակ բաժանվում է առնվազն 3 տարբերակ:
18. Թեստը լրացնելու համար սահմանվում է մինչև 40 րոպե, որից հետո մասնակիցը թեստը հանձնում է դասընթացն անցկացնող դասախոսին: Համակարգչային եղանակի դեպքում մասնակիցը հրահանգում է հիշել իր կատարած նշումները:
19. Ստուգարքը գնահատվում է առավելագույնը 35 միավոր: Թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը 1 միավոր է, սխալ պատասխանը` զրո: Սխալ պատասխան է համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), որևէ պատասխան չնշելը: Քվեարկության արդյունքների արձանագրություն կազմելու վերաբերյալ խնդրի լուծումը գնահատվում է առավելագույնը 5 միավոր:
20. Ստուգարքի մասնակցի խնդրանքով նրան կարող է տրամադրվել թեստի նույն տարբերակի մեկ լրացուցիչ օրինակ: Լրացուցիչ օրինակ ստացած մասնակիցը դասընթացն անցկացնող դասախոսին է հանձնում թեստի մեկ օրինակ:
21. Ստուգարքի հիման վրա ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:
22. Ստուգարքի հիման վրա ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական տրվում է այն դիտորդին, որը հավաքել է առնվազն 21 միավոր:
23 Ստուգարքի արդյունքը 7-օրյա ժամկետում կարող է բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով:
24. Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված հասարակական կազմակերպությունը քվեարկության օրվանից մինչև 17 օր առաջ կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում ներկայացնել ստուգարք անցկացնելու մասին, եթե դիմումին կից ցուցակում ընդգրկված դիտորդների թիվը ավելի է 20-ից: Ցուցակը ներկայացվում է նաև սույն կարգի 9-րդ կետով նախատեսված էլեկտրոնային ձևով և տարբերակով:
25 Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:
26. Վկայականը համարվում է ուժը կորցրած վկայականի ժամկետը լրանալու դեպքում: Վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել կամ կրճատվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
27. Վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում դիմում` վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում է անձնագրի պատճենը և օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը: Կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն տրվում է նոր վկայական` «Կրկնօրինակ» նշումով:
28. Որակավորում ստացած քաղաքացիների և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական ստացած դիտորդների ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
29. Որակավորման վկայականների և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականների հաշվառումը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչությունը:
4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
30. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված որակավորման վկայականները ուժի մեջ են մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը:
Հավելված N 2 ՀՀ կենտրոնական ընտրական |
Ձև 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Դ Ի Մ ՈՒ Մ
ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու
_____________________________________________________________________________________ |
____________________________________________________________________________________ |
____________________________________________________________________________________ |
Խնդրում եմ ինձ ընդգրկել |
___________________________________________________ նշվում է մասնագիտական դասընթացի վայրը |
ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացին:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:
Դիմող ___________________________ ազգանուն, անուն |
____________________________ ստորագրություն |
«____» _____________ 20 թվական |
Ձև 2
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Դ Ի Մ ՈՒ Մ
Կից ներկայացվում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին (ստուգարքին) մասնակցել ցանկացող քաղաքացիների (դիտորդների) ցուցակը:
Առաջարկում եմ դասընթացը (ստուգարքը) անցկացնել
____________________________________________________________________:
նշվում է առաջարկվող ժամկետը և վայրը
___________________________________________ |
__________________ |
________________________________________
հեռախոսահամար, կապի այլ միջոց
«____» _____________ 20 թվական |
Հավելված N 3 ՀՀ կենտրոնական ընտրական |
Ձև 1 |
Ձև 2 | |||
|
|