Գլխավոր տեղեկություն
Номер
N 1105-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.17/48(851) Հոդ.1204
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2011
Дата вступления в силу
18.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1105-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1399-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների կողմից սերտիֆիկացված համապատասխանության հավաստման հայտատուները».

2) 7-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1. Էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անհրաժեշտ է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն որպես սերտիֆիկացման մարմիններ հավատարմագրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք բավարարում են նաև հետևյալ պահանջները՝

1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ.

2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով:».

3) 69-րդ կետի «թ» ենթակետում «կաթսայի բոլոր կորուստների գումարային արժեքի քանորդով» բառերը փոխարինել «մեկից հանած կաթսայի բոլոր գումարային կորուստների արժեքը` տարբերության քանորդով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. օգոստոսի 10
Երևան