«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 42-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերի, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց ինքնակենսագրության էլեկտրոնային տարբերակը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Microsoft Word տարբերակով, հետևյալ պարամետրերով. տառատեսակը` GHEA Grapalat, վերնագրի տառաչափը` 12, վերնագրի տառերը` մգացված (Bold), տեքստի տառաչափը` 11, միջտողային հեռավորությունը` 1.5,
2) Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց ինքնակենսագրության հետ ներկայացնում են 120x140px չափսի էլեկտրոնային լուսանկար` *.jpg կամ*.gif գրաֆիկական ֆայլերի տեսքով,
3) նախընտրական ծրագրերի, ինքնակենսագրության անգլերեն օրինակը ներկայացնելու դեպքում այն կտեղադրվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի անգլերեն տարբերակում:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2022, N 51-Ն | 02.07.2022, N 42-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|