Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 191-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2011-19.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2011.06.17/14(397) Հոդ.234
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
23.05.2011
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.05.2011
Дата вступления в силу
18.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.07.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60411253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մայիսի 2011 թ.
ք. Երևան

թիվ 191-Ն 
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ որոշում է.

1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):

2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի Ձևի մասին» թիվ 130-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան

 

 

Հավելված 1
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2011 թվականի մայիսի 23-ի
թիվ 191-Ն որոշման

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)

 

Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` երեք հարյուր միլիոն դրամ.

2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` յոթ հարյուր միլիոն դրամ.

3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` յոթ հարյուր միլիոն դրամ.

4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում` երկու միլիարդ դրամ:

 

 

Հավելված 2
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2011 թվականի մայիսի 23-ի
թիվ 191-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:

3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:

4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:

5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:

6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների միավորումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` միավորման գրանցման կամ հաշվառման պահից: Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միավորվող տնտեսվարող սուբյեկտները:

8. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).

2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռքբերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).

3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):

9. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը):

2) Համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

10. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (ցանկության դեպքում)):

11. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:

12. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:

13. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ:

14. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:

15. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

16. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

17. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

18. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:

19. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:

 

 

Հավելված 3
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2011 թվականի մայիսի 23-ի
թիվ 191-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

1. Համակենտրոնացման ձևը` առկայության դեպքում կցելով
համապատասխան փաստաթղթերը կամ դրանց նախագծերը
(ընդհանուր ժողովի որոշում, պայմանագիր և այլն)

1.1. Միացում

1.2. Միաձուլում

Ընդլայնվող

1.

Միաձուլվող

1.

Միացող

2.

Միաձուլվող

2.

Միացող

3.

Միաձուլվող

3.

1.3. Ակտիվների ձեռքբերում

1.4. Փայաբաժնի ձեռքբերում

Ակտիվներ ձեռքբերող

1.

Փայաբաժին ձեռքբերող

1.

Ակտիվներ իրացնող

2.

Փայաբաժին թողարկող

2.

Ակտիվների ձեռքբերման տոկոսը

 

Փայաբաժնի ձեռքբերման տոկոսը

 

Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը

 

Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը

 

1.5. Միավորում

Միավորման նկարագիրը
________________________________________________________________________
Միավորման մասնակիցները
________________________________________________________________________

 

2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները.

անունը (անվանումը)

կազմակերպական-իրավական ձևը

բնակվելու (գտնվելու) վայրը

գործունեության վայրը

հեռախոս

ֆաքս

էլ. փոստ

պետական գրանցման ամսաթիվը

պետական գրանցման համարը

հարկ վճարողի հաշվառման համարը

անձնագրային տվյալները (լրացվում է միայն համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից)

3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը` նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների
արժեքը կամ հասույթի չափը.

  1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք հարյուր հիսուն միլիոն դրամ.

  2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն յոթ հարյուր միլիոն դրամ.

  3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն յոթ հարյուր միլիոն դրամ.

  4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.

  5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը գրանցված է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:

Համ. մասնակցի ակտիվների արժեքը կամ հասույթի չափը

______________________________________
(տեղեկության բացակայության դեպքում գիծ է դրվում)

4. Համակենտրոնացման նպատակը, պատճառը, ակնկալվող արդյունքները և հետևանքները (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր).

4.1. Համակենտրոնացման նպատակը, պատճառը և ակնկալվող արդյունքները.

__________________________________________________
__________________________________________________

4.2. Համակենտրոնացման հետևանքները.

Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրքի առաջացմանը
_________________________________________________________
_________________________________________________________

Կարո՞ղ է համակենտրոնացումը նպաստել ապառողների շահերին (եթե այո, ապա ինչպես)
________________________________________________________
_________________________________________________________

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացումը տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացման վրա
________________________________________________________
________________________________________________________

Այլ հետևանքներ
________________________________________________________
________________________________________________________

5. Համակենտրոնացման մասնակցի կողմից նախորդ տարվա` 201--_ թվականի ընթացքում, իրացված ապրանքների (մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների) ծավալներն ըստ տեսականու (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

 Ապրանքի անվանումը

Ապրանքի ծավալը բնեղեն արտահայտությամբ

Ապրանքի ծավալը արժեքային արտահայտությամբ
(դրամով)

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

7.

   

8.

   

9.

   

10.

   

6. Համակենտրոնացման մասնակցի արտադրական կարողությունների (ներառյալ օգտագործման իրավունքով պատկանող միջոցների) նկարագիրը կամ նշում` «արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին» (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
________________________________________________________________________________

 արտադրական կարողությունների նկարագիրը կցվում է սույն Ձևին

7. Համակենտրոնացման մասնակիցների միջև Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով անձանց խմբի առկայությունը հավաստող տեղեկություններ.
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________

8. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող տեղեկություններ.

8.1. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող ապրանքների և դրանց փոխադարձ փոխարինելի այն ապրանքների անվանումները, որոնք իրացվում են նաև համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

8.2. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց փոխլրացնող ապրանքները (ապրանքներ, որոնք իրենց բնույթով կամ գործարար շրջանառության սովորույթների համաձայն իրացվում են միասին) իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

8.3. Համակենտրոնացման մասնակցի կողմից իրացվող այն ապրանքների անվանումները, որոնց բաղադրամասերը իրացվում են համակենտրոնացման այլ մասնակցի (մասնակիցների) կողմից.

1.

3.

5.

7.

2.

4.

6.

8.

8.4. Նախորդ տարվա` 20 --_ թվականի ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, արտահանման ծավալները.

Ապրանքի անվանումը

Արտադրության ծավալը

Ներմուծման ծավալը

Արտահանման ծավալը

բնեղեն արտա-հայտությամբ

արժեքային արտա-հայտությամբ

բնեղեն արտա-հայտությամբ

արժեքային արտա-հայտությամբ

բնեղեն արտա-հայտությամբ

արժեքային արտա-հայտությամբ

1.

           

2.

           

3.

           

4.

           

8.5. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները` կատարելով համապատասխան նշում, եթե տվյալ մրցակիցը որևէ ապրանքային շուկայում գրավում է գերիշխող դիրք.

1.

3.

2.

4.

8.6. Ապրանքային շուկա մուտք գործելու խոչընդոտները (առկայության դեպքում).
______________________________________________________________________
______________________________________________________________________

8.7. Ապրանքային շուկայի մասնակիցների հետ Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով անձանց խումբ կազմելու վերաբերյալ տեղեկատվություն.
______________________________________________________________________
______________________________________________________________________

8.8. Ապրանքային շուկային և շուկայի մասնակիցներին վերաբերող այլ տեղեկատվություն.
_____________________________________________________________________
______________________________________________________________________

9. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն), (տեղեկության բացակայության դեպքում դրա փոխարեն գիծ է դրվում).

փաստաթղթի անվանումը

էջերի քանակը

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

9.

 

10.

 


10. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին


«___»_______________ 201 թ.:

11. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս) տվյալները.

անունը, ազգանունը

պաշտոնը

Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները ստույգ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

 

________________________________________
          (իրավասու անձի ստորագրությունը)