ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2011 թվականի N 535-Ա
Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻ, Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ՝ ՍԵՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Դատախազների միջազգային ասոցիացիայի 16-րդ ամենամյա հանդիպմանը և դատախազների համաշխարհային 4-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վ. Մուրադյանի՝ 2011 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 3-ը Սեուլ (Կորեայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|