Գլխավոր տեղեկություն
Номер
N 785-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (20.08.2011-31.12.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.08.2011
Дата вступления в силу
20.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2011 թվականի N 785-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ընդգրկված պետական մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների թեկնածությունները:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կանոնակարգը և անհատական կազմը.

2) ապահովել հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների ընտրությունը և ընդգրկումը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում.

3) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի անհատական կազմի և կանոնակարգի հաստատման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 19
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 օգոստոսի 19-ի N 785-Ա

 որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության

աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

 

Առողջապահության բնագավառում գիտական և կրթական գործունեություն իրակա-

նացնող կազմակերպության կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց միավորող հասարակական

կազմակերպությունների կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց միավորող հասարակական կազմակերպությունների

կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի ոլորտում

գործունեություն ծավալող չորս միջազգային հասարակական կազմակերպությունների կողմից

առաջադրված մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Մասնավոր հատվածի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայ առաքելական եկեղեցու մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի ոլորտում

գործունեություն ծավալող չորս տեղական հասարակական կազմակերպությունների կողմից

առաջադրված մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության

(ՅՈՒ ԷՍ ԷՅ ԱՅ ԴԻ) կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջադրված

մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Միավորված ազգերի կազմակերպության կողմից առաջադրված երկու

գործակալության մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի

կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի հիմնական ստացող հան-

դիսացող հաստատություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան