Գլխավոր տեղեկություն
Номер
N 740-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2011-09.05.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.15/35(838) Հոդ.834
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2011
Дата вступления в силу
16.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 740-Ն

 

«ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների վերաբերյալ տեղեկագրերը ենթակա են հրապարակման ամսական պարբերականությամբ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաստատել պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

2) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 6
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 740-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

 «ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից տեղեկությունների հավաքագրումը:

2. Կազմակերպությունն ապրանքների կողմնորոշիչ գներն ու սակագները սահմանում է իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից կամավոր հիմունքներով տրամադրված, ինչպես նաև պետական մարմիններից ստացված տեղեկությունների ու սպառողական շուկայի ուսումնասիրության հիման վրա:

3. Տեղեկությունները հավաքագրվում են սույն կարգի 2-րդ կետում նշված սուբյեկտներից` ընտրանքային կարգով` ելնելով գործունեության առանձին տեսակներից:

4. Տեղեկություններ ստանալու համար գրավոր հարցում է ուղարկվում տեղեկություներ տրամադրող սուբյեկտներին:

5. Կազմակերպության կողմից ընդունվում են տեղեկություն տրամադրող սուբյեկտի ղեկավարի կամ վերջինիս լիազորած անձի կողմից ստորագրված գնացուցակները:

6. Այն դեպքում, երբ գնացուցակները կազմվում են սպառողական շուկան ուսումնասիրելու արդյունքում, դրանք ստորագրվում են սպառողական շուկան ուսումնասիրող, կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հաստատվում կազմակերպության տնօրենի կողմից:

7. Կազմակերպությունը գնացուցակներն ընդունում է առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով, ֆաքսով:

8. Սույն կարգով չնախատեսված եղանակով ստացված փաստաթղթերը կազմակերպության կողմից վերլուծությունների կատարման հիմք չեն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.02.2017, N 138-Ն 02.03.2017, N 740-Ն
25.04.2013, N 423-Ն 09.05.2013, N 740-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան