ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 995-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետին, 466-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Դեֆանս հաուզինգ ինվեստ» փակ բաժնետիրական ընկերության հետ (այսուհետ` ընկերություն) 2008 թվականի նոյեմբերի 5-ին կնքված «Հողամասի առուվաճառքի մասին» Հ.105/5-ԱԳ և «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 04/4Կ-ԱԳ պայմանագրերում կատարել ստորև նշված և դրանցից բխող փոփոխությունները՝
1) հողամասերի սահմանների ճշգրտում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Երևան քաղաքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 943-Ն որոշումը` առանց փոփոխելու ամբողջ տարածքի՝ նախկինում նախատեսված կանաչ տարածքների մակերեսը.
2) կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի մակերեսը սահմանել 11.0 հեկտար.
3) 2008 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած փակ դասական աճուրդի պարտադիր պայմաններում և 2008 թվականի նոյեմբերի 5-ին կնքված «Հողամասի առուվաճառքի մասին» Հ.105/5-ԱԳ պայմանագրի 10-րդ կետով նախատեսված 3469200 հազ. դրամի չափով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման ներդրումային պարտավորությունը վերաձևակերպել որպես վաճառված հողի գին, որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ոչ ուշ, քան մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով սահմանված ժամանակացույցով։
2. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի սահմանների ճշգրտման արդյունքում Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը դարձող` նոր հատակագծից դուրս մնացած 17,5 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի կողմից օտարվելու է նշված հողատարածքները փաստացի զբաղեցրած հողօգտագործողներին:
3. Սահմանել, որ Երևանի քաղաքապետն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցված և կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի նկատմամբ։
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ քննարկել և համաձայնեցնել ամբողջ տարածքի կառուցապատման ծրագիրն ու անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը։
5. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1734600 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով), որից 247800 հազ. դրամը` 2011 թվականի առաջին կիսամյակում, 991200 հազ. դրամը` ինն ամսում:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսել սույն որոշմամբ պայմանավորված 1734600 հազ. դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ մուտքերի ստացում և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով՝ Երևանի քաղաքապետարանին լրացուցիչ հատկացում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 995-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասա-կարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով, իսկ մուտքերի ավելացումները՝ փակագծերում) | ||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ |
- |
- |
- | |||
այդ թվում` |
||||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(247,800.0) |
(991,200.0) |
(1,734,600.0) | ||
այդ թվում` |
||||||
09 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(247,800.0) |
(991,200.0) |
(1,734,600.0) | ||
այդ թվում` |
||||||
01 |
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) |
(247,800.0) |
(991,200.0) |
(1,734,600.0) | ||
01. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր |
(247,800.0) |
(991,200.0) |
(1,734,600.0) | |||
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
(247,800.0) |
(991,200.0) |
(1,734,600.0) | |||
որից` |
||||||
Հողի օտարումից միջոցների ստացում |
(247,800.0) |
(991,200.0) |
(1,734,600.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
247,800.0 |
991,200.0 |
1,734,600.0 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
247,800.0 |
991,200.0 |
1,734,600.0 | ||
այդ թվում` |
||||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
247,800.0 |
991,200.0 |
1,734,600.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
247,800.0 |
991,200.0 |
1,734,600.0 | |||
ՀՀ կառավարություն |
247,800.0 |
991,200.0 |
1,734,600.0 | |||
այդ թվում` |
||||||
Պահուստային միջոցներ |
247,800.0 |
991,200.0 |
1,734,600.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 995-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||||||||
Ը017 |
ԾՏ13 | ||||||||
Շահառուների քանակը |
Մշակված չէ |
||||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
247,800.00 |
991,200.00 |
1,734,600.00 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` ամսական |
|||||||||
Շահառուների ընտրության չափանիշները | |||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը` գեղեցիկ և բարեկարգ Երևան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|