Գլխավոր տեղեկություն
Номер
N 1127-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (25.08.2011-20.11.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.08.24/49(852) Հոդ.1225
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.08.2011
Дата вступления в силу
25.08.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1127-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1074-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացու սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0.3 հեկտարը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թռչնաֆաբրիկայի կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արգավանդի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 16
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 11-ի N 1127-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԳԱՎԱՆԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան