Գլխավոր տեղեկություն
Номер
N 533-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.08.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.660
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2011
Дата вступления в силу
14.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 533-Ն

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ Անտառուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` «Արագածոտնի անտառատնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառապետության մեկ հեկտար անտառային հողը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 04.08.11 N 1077-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ հեկտար անտառային նշանակության հողամասը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը` խաղահրապարակ կառուցելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրի կնքումը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետի ուժով ծագած իրավունքի պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 6
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 533-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԻ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՆՏԱՌԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան