ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2011 թվականի N 628-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հուլիսի 7-9-ը Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Ա. Գոմցյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Դոնի Ռոստով գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում նաև՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և այցի ծրագրով նախատեսված մյուս օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներում սպասարկման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Գ. Բարսեղյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Ս. Կարապետյանինը, Է. Բարսեղյանինը, Վ. Տերտերյանինը, Կ. Մինասյանինը, Ս. Գալստյանինը, Ա. Պողոսյանինը, Մ. Մկրտչյանինը, Ռ. Ալավերդյանինը, Ս. Խաչատրյանինը, Ա. Գալստյանինը, Ս. Պետրոսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Դոնի Ռոստով գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի հուլիսի 7-ին՝ Երևան-Դոնի Ռոստով, իսկ հուլիսի 9-ին՝ Դոնի Ռոստով-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Դոնի Ռոստով մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հուլիսի 6-ի N 628-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ | |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար | |
Ս. Կարապետյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար | |
Է. Բարսեղյան |
- ՀՀ Արարատի մարզպետ | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին | |
տեղակալ | ||
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Ա. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի | |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ | |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին | |
| ||
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական | |
Խ. Ավալյան |
- ՀՀ վարչապետի օգնական (06-10.07.2011թ.) | |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական | |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական | |
Գ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին | |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության | |
աշխատող | ||
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության | |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- | |
Հ. Բաբայան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական- | |
Ա. Պետրոսյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի | |
Տ. Բաբայան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի | |
Ա. Խաչատրյան |
- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող (համաձայնությամբ) | |
Ն. Գալստյան |
- «Արմնյուս» տեղեկատվական գործակալության լրագրող |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |