ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 969-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ NCW-ICB-AF2-2011/1 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման շինարարական աշխատանքների կապալառուների ընտրության N CW-ICB-AF2-2011/1 միջազգային բաց մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող (ընտրված) մասնակիցներ ճանաչելով CW-ICB-AF2-2011/1 լոտ 1 «Գյումրի-Ախուրյան կմ0+000-կմ4+000 և Բասեն-Հովիտ կմ000+կմ1+520 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների իրականացման համար «Ախուրյանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերությունը` 740,300,009 դրամ պայմանագրային գումարով և CW-ICB-AF2-2011/1 լոտ 2 «Գավառ-Ծաղկաշեն կմ0+000-կմ6+400, ճանապարհային հատվածի վերականգնման» շինարարական աշխատանքների իրականացման համար` համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Գավառի ՃՇՇ» բաց բաժնետիրական ընկերությունը և «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 640,024,148 դրամ պայմանագրային գումարով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 18 |