Գլխավոր տեղեկություն
Номер
N 713-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2011-06.09.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.809
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2011 թվականի N 713-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունը և ոլորտի տեղեկատվական համակարգերում ներառված տեղեկատվության հավաստիությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 մայիսի 26-ի N 713-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող տվյալները, տվյալները տրամադրելու ժամկետները և կարգը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալներն ստանում է իր ենթակայությամբ գործող «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» միանձնյա պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերության միջոցով (այսուհետ` կազմակերպություն):

3. Ռեգիստրը յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և վերջին աշխատանքային օրը կազմակերպությանն է տրամադրում ռեգիստրում հաշվառված անձի`

1) անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անձը հաստատող փաստաթուղթը տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տվյալները (սերիան և համարը).

2) օտարերկրյա պետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի համարը, դրանում նշված անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) քաղաքացիությունը (երկքաղաքացու դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).

5) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

6) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայրի հասցեն, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվելու (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու) դեպքում` օտարերկրյա պետությունում բնակության վայրի հասցեն.

7) ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում` նշում դրա մասին.

8) անվավեր ճանաչված` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի սերիան և համարը, անվավեր ճանաչվելու պատճառը, օրը, ամիսը, տարեթիվը:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված անձը հաստատող փաստաթղթի տվյալներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար` անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան և համարը.

2) փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը, վավերականության ժամկետը.

3) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի համար` Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը (կացության կարգավիճակը) հավաստող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, տալու ամսաթիվը):

5. Սույն կարգով սահմանված տվյալները տրամադրվում են էլեկտրոնային կապով, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամանով հաստատված ձևաչափով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2022, N 1936-Ն 16.12.2022, N 713-Ն
09.06.2016, N 607-Ն 23.06.2016, N 713-Ն
23.08.2012, N 1063-Ն 06.09.2012, N 713-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան