Գլխավոր տեղեկություն
Номер
N 699-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.798
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2011 թվականի N 699-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) որոշման N 5 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «I. Վանաձոր քաղաք» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ներքին օպտիմալացման ենթարկել Լ. Արեշյանի անվան «Վանաձոր թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության ծառայությունները` կրճատելով մահճակալների թիվը և այն հասցնելով 140-ի (ներառյալ ուռուցքաբանական բաժանմունքը):

Ստորև ներկայացվում են Լ. Արեշյանի անվան «Վանաձոր թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության ներկա և առաջարկվող բաժանմունքները` համապատասխան մահճակալային ֆոնդով.

 

Լ. Արեշյանի անվան
Վանաձոր թիվ 1
հիվանդանոցային
համալիր

Մահճակալների թիվը՝ 2006 թվականի դրությամբ

Մահճակալների զբաղվածության տոկոսը՝
 (2006 թ.)

Մահճակալների
առաջարկվող թիվը

վիրաբուժական

100

32.3

45

մանկաբարձագինեկոլոգիական

80

34.0

40

մանկական վիրաբուժական

45

17.1

20

մանկական սոմատիկ

65

27.2

25

ուռուցքաբանական

-

-

10

ընդամենը

290

29.3

140

 »,

բ. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

«3.1. Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել տուբերկուլյոզային բաժանմունքի գույքը` համապատասխան մասնաշենքով, և սահմանված կարգով հանձնել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը և բաժնետոմսերի թողարկման ու տեղաբաշխման եղանակով ավելացնել «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Ստորև ներկայացվում են «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության ներկա և առաջարկվող բաժանմունքները` համապատասխան մահճակալային ֆոնդով.

 

«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունքները

Մահճակալների ներկա թիվը

Մահճակալների ներկա զբաղվածության տոկոսը

Մահճակալների առաջարկվող թիվը

մեծահասակների ինֆեկցիոն

20

21

10

մանկական ինֆեկցիոն

20

65

20

 Ընդամենը` ինֆեկցիոն բաժանմունքներում

40

41

30

հակատուբերկուլյոզային

-

-

15

ընդամենը

40

57

45

 »,

գ. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

«12. «Միաձուլման եղանակով վերակազմակերպել Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» և Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Նորաստեղծ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին:

Ստորև ներկայացվում է նորաստեղծ «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջարկվող կառուցվածքը.

 

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժանմունքները

Առաջարկվող մահճակալների թիվը

վիրաբուժական՝ ներառյալ մանկական

50

մանկաբարձագինեկոլոգիական

40

մանկական սոմատիկ

34

մանկական վերակենդանացման բաժանմունք (4` մանկական և 2` նեոնատալ)

6

ընդհանուր թերապևտիկ՝ ներառյալ նյարդաբանական և սրտաբանական

50

վերակենդանացման

6

ուռուցքաբանական

4

հեմոդիալիզ` 10 կայանով

-

Ընդամենը

190

«Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել նախկին՝ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և նախկին՝ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության շենքերում:»,

դ. «I. Վանաձոր քաղաք» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.

«13. Մինչև 2013 թվականը վերանորոգել նախկին՝ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության շենքերը, և «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր ծառայությունները տեղակայել նախկին՝ Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության շուրջ 5500 քառ. մետր մակերես ունեցող տարածքով վերանորոգված մասնաշենքերում և նոր կառուցվելիք կցակառույցում: «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նախկին՝ Լոռու մարզի «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքերը` շուրջ 4300 քառ. մետր մակերես ունեցող տարածքով, և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:»,

ե. «V. Ստեփանավանի տարածաշրջան» բաժնի 5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված օպտիմալացման ծրագրի արդյունքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում կգործեն`

մեկ հիվանդանոց` Վանաձոր քաղաքում (ինֆեկցիոն հիվանդանոց),

հինգ պոլիկլինիկա` Վանաձոր քաղաքում,

մեկ նեղ մասնագիտացված դիսպանսեր` Վանաձորում` հոգենյարդաբանական,

մեկ՝ Լոռու մարզային արյան փոխներարկման կայան` Վանաձորում,

հինգ բժշկական կենտրոն տարածաշրջաններում (Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր և Վանաձոր),

երեք առողջության կենտրոն` Մեծավանում, Դսեղում և Մեծ Պարնիում,

քսան առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներ` գյուղական վայրերում (ներառյալ` Ախթալան):

Կազատվի շուրջ 12.100 քառ. մետր տարածք».

2) որոշման N 6 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի`

ա. «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքը, տեղակայել բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ բժշկական կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունները և վարչական հատվածը տեղափոխել ինֆեկցիոն մասնաշենք:»,

բ. «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Միավորել ընդհանուր վիրաբուժական և քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքները, մանկական և մեծերի թերապևտիկ բաժանմունքները, ինչպես նաև մանկաբարձական, հղիության պաթոլոգիայի և գինեկոլոգիական բաժանմունքները: Կրճատել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի մահճակալային ֆոնդը` բժշկական կենտրոնը վերակազմակերպելով հիմնականում ինտենսիվ և անհետաձգելի բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատության և նախատեսելով 30 մահճակալ, որոնցից 5-ը` անհետաձգելի և ինտենսիվ բուժման մահճակալներ:

Ստորև ներկայացված են «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի՝ առաջարկվող կառուցվածքն ու մահճակալների թիվը`

 

«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

Մահճակալների թիվը՝ մինչև 2006 թվականը

Մահճակալների առաջարկվող թիվը՝ 2006 թվականի դրությամբ

Մահճակալների առաջարկվող թիվը

Մանկաբարձական

10

20

8

Գինեկոլոգիական

8

Հղիության պաթոլոգիայի

5

Թերապևտիկ

10

10

10

6

Մանկական

5

Քիթ-կոկորդ-ականջաբանական

2

12

8

Վիրաբուժական

10

Ինֆեկցիոն

10

8

3 (մեկտեղանոց
մեկուսարաններ)

Ինտենսիվ թերապիա

-

-

5

Ընդամենը

60

60

30

 »,

գ. «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ազատել և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի շենքը` շուրջ 3600 քառ. մետր մակերես ունեցող տարածքով: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը»,

դ. «IV. Բերդի տարածաշրջան» բաժնի 9-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդհանուր մահճակալային ֆոնդը կկազմի 234 (40` Դիլիջան, 80` Իջևան, 55` Նոյեմբերյան, 30` Բերդ, 5` Աչաջուր, 20` Արծվաբերդ, 4` Այգեձոր), կազատվի 4 մասնաշենք (Դիլիջանի հիվանդանոցի վիրաբուժական, Իջևանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի, Նոյեմբերյանի պոլիկլինիկայի և Բերդի հիվանդանոցի շենքերը):».

3) որոշման N 8 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «II. Գորիսի տարածաշրջան» բաժնի 4-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը տեղակայել ուսումնական մասնաշենքում, այնուհետև, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պոլիկլինիկայի մասնաշենքը վերանորոգելուց հետո բաժանմունքը տեղափոխել պոլիկլինիկա:»:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝

1) մինչև 2012 թվականի մարտի 30-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2013 թվականի նոյեմբերի 30-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

3) մինչև 2012 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին.

4) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Սյունիքի մարզպետներին՝

1) մինչև 2012 թվականի հունվարի 30-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի և Սյունիքի մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերից բխող` առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) մինչև 2012 թվականի փետրվարի 29-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Տավուշի և Սյունիքի մարզերի` առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերի իրականացման գործընթացի մասին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Համաշխարհային բանկի հետ բանակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նոր շենքի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման մասին հարցի շուրջ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 1
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան