ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 930-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 756-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, 2002 թվականի նոյեմբերի 27-ի N 1810-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2003 թվականի մայիսի 15-ի N 786-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 756-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման համար հայտերի ընդունում, քարտերի տրամադրում, տրամադրված քարտերի սպասարկում, տեղեկատվական բանկի վարում:».
2) որոշման 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրում և սպասարկում:»:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերում (թվային տախոգրաֆներում) օգտագործվող քարտերի տրամադրման և սպասարկման ծառայությունների վճարների առավելագույն կողմնորոշիչ չափերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|