«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 10011005
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ | ||||
6 դեկտեմբերի 2010 թ. |
7 դեկտեմբերի 2010 թ. ք. Երևան |
14 դեկտեմբերի 2010 թ. |
15 դեկտեմբերի 2010 թ. |
8 դեկտեմբերի 2010 թ. |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրային որոշման հավելված 2-ի «Ռազմավարական ուղղություն 6» բաժնի ռազմավարություն 2-ի 1-ին կետի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել՝
1) Միջազգային առողջապահական կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և Միջազգային առողջապահական կանոնների գործադրման հարցերով նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝
1) Սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական փորձաքննության և պետական գրանցման։
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 28-Ն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի 2010 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 2-Ն |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թ. դեկտեմբերի 8-ի թիվ 222-Ն |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանով |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ՝ Կանոններ) հարցերով ազգային համակարգող մարմնի (այսուհետ՝ Ազգային համակարգող մարմին) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 44 արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրի «Ռազմավարական ուղղություն 6» բաժնի ռազմավարություն 2-ի 1-ին կետի պահանջով ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով նշանակված կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող սահմանի անցման կետերի (այսուհետ` նշանակված անցման կետ) փոխգործակցության կարգը:
2. Ազգային համակարգող մարմնի և նշանակված անցման կետերի միջև ապահովվում է կանոնավոր կապ` շուրջօրյա հասանելիությամբ` 24 ժամ, շաբաթը 7 օր` հեռախոսի, ֆաքսի, էլեկտրոնային փոստի (համացանցի կիրառմամբ):
3. Սույն հրամանի իմաստով`
Պատասխանատու մարմին` նշանակված սահմանի անցման կետերում գործող պետական վերահսկողություն և հսկողություն իրականացնող յուրաքանչյուր կառույցի ստորաբաժանում
Իրավասու մարմին` նշանակված սահմանի անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնող Ազգային համակարգող մարմնի ստորաբաժանում
Պատասխանատու անձ (այսուհետ` Պատասխանատու)` նշանակված սահմանի անցման կետում գործող պետական վերահսկողություն և հսկողություն իրականացնող յուրաքանչյուր պատասխանատու մարմնի կողմից նշանակված անձ։
4. Ազգային համակարգող մարմնի և նշանակված անցման կետերի միջև փոխգործակցության կազմակերպումն իրականացվում է նշանակված անցման կետերի իրավասու մարմինների` սանիտարական կարանտինային կետերի միջոցով:
5. Նշանակված սահմանի անցման կետում պետական հսկողություն իրականացնող յուրաքանչյուր կառույցի կողմից նշանակվում է Կանոնների հարցերով պատասխանատու անձ (այսուհետ` Պատասխանատու), որոնց կոնտակտային տվյալները սույն հրամանը ստորագրվելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացվում են ազգային համակարգող մարմին: Նշանակված սահմանի անցման կետերի Պատասխանատու մարմինները, իրենց իրավասության սահմաններում Կանոններին առնչվող ցանկացած հարցի շրջանակներում համագործակցում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային վտանգների դիմակայման հիմնական կարողություններ ապահովող օդային և ցամաքային նշանակված սահմանի անցման կետերի սանիտարական կարանտինային կետերի հետ:
6. Կանոնների հարցերով Պատասխանատու մարմինների կողմից, Պատասխանատուի միջոցով նշանակված անցման կետերում կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոններով պայմանավորված, այդ թվում` սննդի անվտանգությանն առնչվող, անսպասելի և անսովոր, ինչպես նաև «հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ» ներկայացվող դեպքի (այսուհետ` Դեպք) մասին հաղորդումն ու հարցումները, պարզաբանումները և Կանոններին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև Դեպքերի գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդվում է նշանակված անցման կետերում գործող պետական հսկողություն իրականացնող իրավասու մարմիններին` սանիտարական կարանտինային կետերին:
7. Սանիտարական կարանտինային կետերի կողմից Կանոններին առնչվող ցանկացած տեղեկատվության, ինչպես նաև Դեպքերի գնահատման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, Ազգային համակարգող մարմնին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 1-ին կետով հաստատված կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձևի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեմայի:
8. Պատասխանատու մարմինները Դեպքի մասին հաղորդումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վերադասության կարգով իր ոլորտում պետական լիազոր մարմնին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ձևի, ինչպես նաև հարցումները, պարզաբանումները և կանոններին առնչվող ցանկացած տեղեկատվության տրամադրումը:
9. Դեպքը, որպես «հանրային առողջության համար միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող» գնահատելիս` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշման NN 3 և 4 հավելվածները, դրա մասին պատասխանատու մարմինների կողմից անհապաղ հաղորդվում է Ազգային համակարգող մարմին:
10. Նշանակված անցման կետերի իրավասու մարմինը հանրային առողջապահական տեղեկատվության գնահատումից հետո 24 ժամվա ընթացքում Ազգային համակարգող մարմնին լիարժեք տեղեկատվություն է տրամադրում`
1) եթե առկա են փաստեր անսպասելի կամ անսովոր դեպքերի առկայության մասին, որոնք կարող են «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ստեղծել` անկախ դրա ծագումից կամ աղբյուրից,
2) բոլոր այն դեպքերի մասին, որոնք, ըստ որոշումների կայացման սխեմայի, կարող են իրենցից «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնել,
3) ցանկացած հանրային առողջապահական միջոցառումների մասին, որոնք կիրառվել են ի պատասխան տեղ գտած դեպքերի։
11. Սույն հրամանի 10-րդ կետով սահմանված տեղեկատվությունը Ազգային համակարգող մարմնին տրամադրելուց հետո նշանակված անցման կետի իրավասու մարմինների կողմից շարունակվում է հետագա ճշգրիտ և բավարար մանրամասն տեղեկատվության տրամադրումը` հնարավորինս ընդգրկելով.
1) հիվանդության բնորոշումները,
2) լաբորատոր արդյունքները,
3) կենսաբանական, քիմիական, ճառագայթային վտանգի աղբյուրը և տեսակը,
4) հիվանդության դեպքերի և մահացու ելքերի թիվը,
5) հիվանդության տարածման վրա ազդող պայմանները,
6) կիրառված առողջապահական միջոցառումները:
12. Նշանակված անցման կետերի իրավասու մարմինները Ազգային համակարգող մարմնին են տրամադրում նաև հաղորդագրություն.
1) բոլոր այն դեպքերի վերաբերյալ, որոնք ծանուցում չեն պահանջում և երբ բացակայում է բավարար տեղեկատվությունը որոշման կայացման սխեմայի լրացման համար,
2) սահմանից դուրս հայտնաբերված հանրային առողջապահության ոլորտում այնպիսի դեպքի մասին, որը կարող է առաջ բերել հիվանդության միջազգային տարածում, ներքոհիշյալ միջոցներով ներկրման կամ արտահանման դեպքում.
ա. մարդկանց հիվանդության դեպքեր,
բ. վարակի կամ թունավորման փոխանցողներ,
գ. բաղարկված (կոնտամինացված) ապրանք:
13. Նշանակված անցման կետի իրավասու մարմինները հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում Ազգային համակարգող մարմնին անհրաժեշտության դեպքում զեկուցում են առկա դժվարությունների և միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջապահական ոլորտում ներուժային արտակարգ իրավիճակին պատասխանելու համար անհրաժեշտ աջակցության մասին:
14. Նշանակված անցման կետի իրավասու մարմինները Դեպքը գնահատելու հարցում դժվարությունների կամ որոշման կայացման համար բավարար տեղեկատվության բացակայության դեպքում դիմում են Ազգային համակարգող մարմնին տեղեկատվության գնահատման հարցում աջակցելու նպատակով:
15. Անցման կետի իրավասու մարմինները խորհրդակցում են Ազգային համակարգող մարմնի հետ`
1) դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման,
2) ծանուցման ոչ ենթակա դեպքերի, դեպքերի բնորոշման, համաճարակային իրավիճակի ավարտման սահմանման, համաճարակաբանական տեղեկատվության, միջազգային ռիսկի աստիճանի գնահատման,
3) դեպքի առնչությամբ փորձագետների միջազգային խմբի մոբիլիզացման, տեխնիկական ղեկավարման անհրաժեշտության մասին,
4) առավել արդյունավետ առողջապահական միջոցառումների կիրառման նպատակահարմարության վերաբերյալ:
16. Ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ նշանակված անցման կետի իրավասու մարմինները իրականացնում են Դեպքերի բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների առկա ռեսուրսների և այդ կարողությունների զարգացման, հզորացման և պահպանման գործընթացի գնահատում և տրամադրում են Ազգային համակարգող մարմնին գնահատման արդյունքները պարունակող գրավոր տեղեկատվություն:
17. Այն դեպքերի առնչությամբ, երբ անհրաժեշտ է կիրառել միջոցառումներ, որոնք խոչընդոտում են միջազգային երթևեկությանը և որոնց կիրառումը նախատեսված չէ Կանոններով կամ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ժամանակավոր կամ մշտական առաջարկություններով, նշանակված անցման կետի իրավասու մարմինները կիրառվող միջոցառումները նախապես գրավոր համաձայնեցնում են Ազգային համակարգող մարմնի հետ` ներկայացնելով համապատասխան հիմնավորում:
18. Նշանակված անցման կետի բոլոր պետական վերահսկողություն և հսկողություն իրականացնող կառույցների անձնակազմը մասնակցում է Ազգային համակարգող մարմնի կողմից կենսաբանական, քիմիական և ճառագայթային իրական վտանգների առաջացման ժամանակ համակարգման մեխանիզմները ստուգելու նպատակով կազմակերպվող վարժանքներին: