ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 694-Ա
ՌՈԲԵՐՏ ԱՐՏԱԿԻ ԶԵԲԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԿՈՍ ՊԻՆՀԵԻՐՈ ՊԻԶԶԵԼԼԻԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստներ Ռոբերտ Արտակի Զեբելյանի և Մարկոս Պինհեիրո Պիզզելլիի մասնակցության կարևորությունը ֆուտբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ընտրական փուլերին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռոբերտ Արտակի Զեբելյանին (ծնվ.՝ 1984 թվականի մարտի 31-ին, քաղ. Երևան, Զորավար Անդրանիկի 28, բն. 23) և Մարկոս Պինհեիրո Պիզզելլիին (ծնվ.՝ 1984 թվականի հոկտեմբերի 3-ին, քաղ. Երևան, Խանջյան 27) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|