«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60511285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
6 հունիսի 2011 թ. |
N 405-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`
1) 15-րդ կետի առաջին պարբերությունը և 16-րդ կետը «եզրակացությունների» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայողների վերջին երկու կիսամյակների աշխատանքային ծրագրերի և կիսամյակային կատարողականների գնահատականների» բառերով.
2) 65-րդ կետի յոթերորդ պարբերությունը «հաշվետվություններին» բառից հետո լրացնել «կամ վերջին երկու կիսամյակների աշխատանքային ծրագրերին» բառերով.
3) 66-րդ կետի երկրորդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության նախարարության,» բառերից հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի,» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |