Գլխավոր տեղեկություն
Номер
N 408-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.07.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.07.15/17(400) Հոդ.274
Принят
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата принятия
06.06.2011
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Дата подписания
06.06.2011
Дата вступления в силу
25.07.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հունիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60511288

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 հունիսի 2011 թ.
ք. Երևան

  N 408-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 12-ի «Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 818-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝

1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:».

2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Քաղաքացին փաստաթղթերը կարող է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով կամ անձամբ: Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում քաղաքացին ներկայացնում է նաև անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:».

3) 11-րդ կետում «նախօրոք լրացրած դիմումը և անձնական տվյալների վերաբերյալ հայտարարությունը» բառերը փոխարինել «սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը» բառերով.

4) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալները գրառվում են «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ» համակարգչային ծրագրում:».

5) 15-րդ կետում «վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է» բառերը փոխարինել «ներկայացրած փաստաթղթերի փաթեթը հանձնում է» բառերով.

6) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Մանդատային հանձնաժողովը թեստավորմանը մասնակցելու համար դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերը, մանդատային հանձնաժողովի ընդունած որոշումները և թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած և (կամ) չստացած քաղաքացիների ցուցակները մինչև թեստավորում անցկացնելը ներկայացնում է Խորհրդի աշխատակազմ:».

7) 21-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Խորհրդի աշխատակազմից ստանում է թեստավորման անցկացման համար անհրաժեշտ քանակի ամփոփաթերթեր, թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստացած և (կամ) չստացած քաղաքացիների ցուցակները, մանդատային հանձնաժողովի ընդունած որոշումների պատճենները, թեստավորման հանձնաժողով ստեղծելու մասին Խորհրդի որոշման պատճենը, Հանձնաժողովի կնիքը.».

8) 35-րդ կետում «տասն» բառը փոխարինել «հինգ» բառով.

9) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Սույն կարգի 35-րդ կետով սահմանված ժամկետում դիմում չներկայացվելու, մինչև նշանակումը ներկայացված դիմումը հետ վերցնելու, կամ սահմանված ժամկետում դիմում ներկայացրած և գործող հավաստագիր ունեցող քաղաքացիներից ոչ մեկը տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները չբավարարելու դեպքերում համապատասխան մարմինն այդ ժամկետի ավարտին հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է նոր հայտարարություն սույն կարգի 34-րդ կետով սահմանված կարգով:»:

 

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

նախագահ

Մ. Բադալյան